Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ձերբակալություններ Ղազախստանում

Ձերբակալություններ Ղազախստանում
22.02.2020 | 23:10

Ղազախստանում 100 մարդ է ձերբակալվել մեծ քաղաքներում հակակառավարական ցույցերի ժամանակ: Աջակիցներին փողոց դուրս գալու կոչ էին արել ընդդիմադիր երկու ուժեր՝ նոր ձևավորված Դեմոկրատական կուսակցությունը և «Ժողովրդավարական ընտրությունը»: Հանրահավաքից ժամեր առաջ իրավապահները կալանավորել և եռօրյա վարչական կալանքի էին դատապարտել Դեմոկրատական կուսակացության նախագահ Ժանբոլատ Մամային, մյուս ուժը 2018-ից դասվել է ծայրահեղական և երկրում արգելված խմբավորումների շարքում, ղեկավար Մուխտար Աբլյազովը հեռացել է երկրից, և այժմ բնակվում է արտերկրում: Ցուցարարները վանկարկել են՝ «ազատություն քաղբանտարկյալներին», «Ղազախստան, արթնացի՛ր», ոստիկանները ցույցերի սկսվելուց րոպեներ անց նրանց բաժին են տեղափոխել:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ