Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ԶՈւ ղեկավար կազմի հետ անցկացրել են խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ԶՈւ ղեկավար կազմի հետ անցկացրել են խորհրդակցություն
22.02.2020 | 23:10

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Ստեփանակերտում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:


Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ