Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բա­վա­րար պայ­ման­ներ պետք է ստեղ­ծենք և՛ աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար, և՛ ըն­թեր­ցող­նե­րի, և՛ վե­րա­դարձ­վող գրա­կա­նու­թ­յան»

«Բա­վա­րար պայ­ման­ներ պետք է ստեղ­ծենք և՛ աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար, և՛ ըն­թեր­ցող­նե­րի, և՛ վե­րա­դարձ­վող գրա­կա­նու­թ­յան»
03.04.2020 | 01:51
Հա­մա­վա­րակ, մե­կու­սա­ցում, նոր խն­դիր­ներ, նոր ռազ­մա­վա­րու­թյուն՝ ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում: Այս դժ­վա­րին օ­րե­րին ինչ­պե՞ս են կազ­մա­վոր­վել գրա­դա­րան­նե­րը, ի՞նչ է են­թադ­րում «Գրա­դա­րա­նը քո տա­նը» բա­նաձևու­մը: Թե­մա­յի շուրջ զրու­ցել ենք ԿԳՄՍՆ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան և ժո­ղովր­դա­կան ար­հեստ­նե­րի վար­չու­թյան գլ­խա­վոր մաս­նա­գետ ՆԱ­ԶԻԿ ՀՈ­ՎԱ­ՍԱ­ՓՅԱ­ՆԻ հետ:
-Պատ­րա՞ստ էին գրա­դա­րան­ներն այս հա­մա­վա­րա­կի պար­տադ­րած կա­նոն­նե­րի հա­մա­ձայն կազ­մա­կերպ­վե­լու:
-Միան­շա­նակ` ա­յո, ե­թե խո­սում ենք ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյան 12 գրա­դա­րան­նե­րի մա­սին: Ի­րա­վի­ճա­կը, իս­կա­պես, ան­սո­վոր էր և շփո­թեց­նող, անհ­րա­ժեշտ էր ա­րագ ինք­նա­կազ­մա­կերպ­վել, քա­նի որ գրա­դա­րա­նը ա­մե­նօ­րյա հա­մառ աշ­խա­տան­քի շնոր­հիվ միշտ ու­նե­նում է իր մշ­տա­պա­հանջ ըն­թեր­ցո­ղա­կան լսա­րա­նը և նրա ա­ռաջ ու­նի պարտք ու պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Գրա­դա­րան­նե­րը մինչ հա­մա­վա­րա­կը ու­նեին կայ­քէ­ջեր, միշտ ակ­տիվ էին օն­լայն հար­թակ­նե­րում, չնա­յած այս ի­րա­վի­ճա­կը այլ էր և նոր հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն էր պա­հան­ջում: Ա­ռա­ջին գոր­ծը, ո­րով սկ­սե­ցինք, է­լեկտ­րո­նա­յին, թվա­յին գրա­դա­րան­նե­րի ա­ռա­վել հու­սա­լի շտե­մա­րան­նե­րի հղում­նե­րի տրա­մադ­րումն էր: Ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու 2-րդ օրն ար­դեն պատ­րաստ էր ֆեյս­բու­քյան շր­ջա­նա­կը` #Մնա տա­նը գիրք կար­դա հեշ­թե­քը: Ե՛վ գրա­դա­րա­նա­յին, և՛ ոչ գրա­դա­րա­նա­յին մի մեծ խումբ միա­ցավ մեր կո­չին: Մար­զա­յին 10 գրա­դա­րան­նե­րը և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին և Խն­կո Ա­պոր ան­վան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րան­նե­րը հս­տակ ծրագ­րեր մշա­կե­ցին, և քա­նի որ գրա­դա­րա­նը պի­տի մեզ մո­տե­նար, ստեղ­ծե­ցինք նախ #Գրա­դա­րա­նը քո տա­նը հեշ­թե­քը, ա­պա նաև խում­բը, ո­րին միա­ցան ոչ միայն պե­տա­կան գրա­դա­րան­նե­րը, այլև բազ­մա­թիվ հա­մայն­քա­յին գրա­դա­րան­ներ, գրա­դա­րա­նա­վար­ներ և ըն­թեր­ցող­ներ: Խումբն իր հեր­թին միա­ցավ «Տնից թան­գա­րան և գրա­դա­րան» խմ­բին: Այս պա­հին ու­նենք շատ միաս­նա­կան և հա­մե­րաշխ գրա­դա­րա­նա­յին հան­րույթ, բո­լո­րի խն­դի­րը մեկն է՝ ին­չո՞վ լց­նել մե­կու­սաց­ման դժ­վար, եր­բեմն ան­տա­նե­լի օ­րերն ու ժա­մե­րը, հնա­րա­վո­րինս օգ­նել մարդ­կանց և ժա­ման­ցը կազ­մա­կեր­պել, միա­ժա­մա­նակ օ­ժան­դա­կել և ա­ջակ­ցել հե­ռա­վար կր­թու­թյան ծրագ­րե­րին, չէ՞ որ անհ­րա­ժեշտ գրա­կա­նու­թյու­նը ամ­բող­ջու­թյամբ գրա­դա­րան­նե­րում էր մնա­ցել:
-Ի՞նչ խն­դիր­ներ ե­ղան այս ըն­թաց­քում: Կա­յի՞ն գրա­դա­րան­ներ, որ տեխ­նի­կա­յի, մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սի, կամ այլ պատ­ճառ­նե­րով չկա­րո­ղա­ցան ի­րա­կա­նաց­նել հե­ռա­վար գոր­ծու­նու­թյուն:
-Մեր գրա­դա­րան­նե­րը ու­նեին այն նվա­զա­գույ­նը` մե­դիա գրա­գի­տու­թյուն և գոր­ծիք­ներ, որ բա­վա­րար էր առ­ցանց գոր­ծու­նեու­թյուն սկ­սե­լու հա­մար, բայց ժամ առ ժամ կա­րիք էր զգաց­վում նոր գի­տե­լիք­նե­րի և հմ­տու­թյուն­նե­րի: Դա էլ հաղ­թա­հար­վեց հա­մա­կար­գի լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի և «Նո­րա­րար գրա­դա­րան­ներ» խմ­բի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ: Այս ա­ռու­մով շատ կարևո­րում եմ մի­մյանց խոր­հուրդ­նե­րով օգ­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, ու­ղիղ ե­թեր­նե­րով Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նի աշ­խա­տա­կից Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նի հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ օգ­տա­կար խոր­հր­դատ­վու­թյան ժա­մե­րը: Ար­դյուն­քում ու­նե­ցանք 600-ից ա­վե­լի հրա­պա­րա­կում, դի­տում­նե­րի մեծ ցու­ցա­նիշ` 878544 (16.03-29.03. 2020 թ.): Նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող բո­լոր գրա­դա­րան­նե­րը այդ ա­ռու­մով ա­պա­հով­ված են, այլ հարց` որ­քա­նով: Կար­ծում եմ, սա նա­խա­դեպ է լի­նե­լու հե­տա­գա­յում ա­վե­լի հզո­րաց­նե­լու օն­լայն հար­թա­կում սպա­սարկ­ման մեջ նոր գոր­ծի­քա­կազ­մե­րի ներգ­րավ­ման ա­ռու­մով:
-Քա­նի որ մար­դիկ տանն էին, չի բա­ցառ­վում, որ կու­զե­նա­յին գր­քեր կար­դալ, օգտ­վել գրա­դա­րան­նե­րից: Հնա­րա­վո­րու­թյուն կա՞ր ըն­թեր­ցո­ղի հետ կապ պա­հե­լու, գիրք հասց­նե­լու:
-Քա­նի որ մար­դիկ տանն էին, գրա­դա­րա­նը գնաց ի­րենց տուն: Մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում հա­ճախ էի հան­դի­պում հար­ցի` գրա­դա­րա­նը բա՞ց է, դուք աշ­խա­տու՞մ եք… Սա նշա­նա­կում է, որ գրա­դա­րան­նե­րը կա­րո­ղա­ցան ա­պա­հո­վել ան­մի­ջա­կան կա­պը ըն­թեր­ցող­նե­րի հետ, օգ­նու­թյունն էլ դար­ձավ շատ հաս­ցեա­կան: Ա­յո, կա­րող եմ փաս­տել, որ գրա­դա­րան­նե­րը ի­րենք ստեղ­ծե­ցին այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, և դրանք օ­րե­ցօր կա­տա­րե­լա­գործ­վում են: Ըն­թեր­ցող-գրա­դա­րան կա­պը պահ­պան­վեց, ա­վե­լին` տնից ի­րենք` ըն­թեր­ցող­նե­րը, կազ­մա­կեր­պե­ցին մի­ջո­ցա­ռում­ներ և ա­պա­հո­վե­ցին դի­տում­նե­րի մեծ քա­նակ:
-Է­լեկտ­րո­նա­յին գր­քե­րը ե­րիցս կարևոր­վե­ցին: Սա­կայն հարցն այն է, թե գր­քե­րի ո՞ր մասն է թվայ­նաց­ված:
-Ա­յո, կարևոր­վե­ցին ՀՀ գրա­դա­րան­նե­րում և ար­տա­սահ­մա­նյան հա­յա­գի­տա­կան կենտ­րոն­նե­րում, կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի օգ­նու­թյամբ ստեղծ­ված թվայ­նաց­ված տե­ղե­կատ­վա­կան պա­շար­նե­րը: Միայն «Հայ գիրք» շտե­մա­րա­նում ու­նենք 19381 թվայ­նաց­ված գիրք:
Մինչև 2021 թվա­կա­նը կա­վար­տենք մինչև 1961 թվա­կա­նը հրա­տա­րակ­ված, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում պահ­պան­վող գրա­կա­նու­թյու­նը` պահ­պա­նե­լով հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի հետ կապ­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Կար­ծում եմ՝ ու­սում­նա­կան, մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նու­թյան թվայ­նաց­ման վե­րա­բե­րյալ նոր քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման կա­րիք կա, ո­րին պետք է մաս­նակ­ցեն բու­հա­կան և դրա­նով շա­հագր­գիռ այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը: Հա­վա­նա­բար ֆի­նան­սա­կան նոր մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման կա­րիք կզ­գաց­վի:
-Այս ի­րա­վի­ճա­կից ի՞նչ քա­ղե­ցիք: «Գրա­դա­րա­նը քո տա­նը» նա­խա­գի­ծը հնա­րա­վո՞ր է շա­րու­նա­կու­թյուն ու­նե­նա նաև հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո:
-Իս­կա­պես, այս ի­րա­վի­ճակն ինք­նին ա­ռա­ջադ­րեց խն­դիր­ներ, թե­լադ­րեց ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ, կարևոր­վեց մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի և մե­դիա գրա­գի­տու­թյան միաս­նու­թյան, աշ­խա­տա­կից­նե­րի ամ­բողջ նե­րու­ժի օգ­տա­գործ­ման, առ­ցանց հար­թակ­նե­րը ա­ռա­վե­լա­պես որ­պես ու­սում­նա­կան գոր­ծիք օգ­տա­գոր­ծե­լու կա­րո­ղու­թյու­նը:
Ինչ վե­րա­բե­րում է «Գրա­դա­րա­նը քո տա­նը» նա­խա­գի­ծը շա­րու­նա­կե­լուն, կա­սեմ, որ դա կշա­րու­նա­կենք, կկա­տա­րե­լա­գոր­ծենք և կդարձ­նենք հա­յաս­տա­նյան բո­լոր գրա­դա­րան­նե­րին միա­վո­րող նոր հար­թակ, նոր գոր­ծիք պե­տա­կան և հա­մայն­քա­յին գրա­դա­րան­նե­րի միջև խզ­ված կա­պե­րի վե­րա­կան­գն­ման, փակ­ված և լու­ծար­ված հա­մայն­քա­յին գրա­դա­րան­նե­րի վե­րա­բաց­ման, նոր տի­պի գրա­դա­րա­նա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լու վե­րա­բե­րյալ քն­նար­կում­նե­րի, առ­կա խն­դիր­նե­րի հետ ա­ռե­րես­վե­լու և լու­ծում­ներ գտ­նե­լու հա­մար:
-Եվ մի վեր­ջին հարց, ո­րին անդ­րա­դար­ձել էիք ֆեյս­բու­քյան Ձեր է­ջում. ի՞նչ քայ­լեր եք կա­տա­րե­լու ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո: Հս­տա­կեց­վա՞ծ են ար­դյոք հնա­րա­վոր ռիս­կերն ու անհ­րա­ժեշտ քայ­լե­րը:
-Հնա­րա­վոր ռիս­կե­րը գնա­հա­տում ենք, այս ա­ռու­մով ծայ­րա­հեղ ու­շադ­րու­թյուն և բա­վա­րար պայ­ման­ներ պետք է ստեղ­ծենք և՛ աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար, և՛ ըն­թեր­ցող­նե­րի, և՛ վե­րա­դարձ­վող գրա­կա­նու­թյան:
Բո­լո­րիս մաղ­թում եմ ա­ռող­ջու­թյուն, շու­տա­փույթ ա­զա­տում աշ­խար­հը պա­տու­հա­սած հա­մա­վա­րա­կից, և ի­հար­կե, օգ­նենք մի­մյանց` տա­նը մնա­լով և գիրք կար­դա­լով:
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 9370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ