Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 211-ի

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 211-ի
09.04.2020 | 17:25

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի, կարանտինի ռեժիմում գտնվող քաղաքացիների թիվը 4 559 է, 353 հոգի գտնվում են բժիշկների հսկողության տակ, մահերի թիվը ապրիլի 8-ի դրությամբ 3 է՝ հայտնում են պաշտոնական աղբյուրները: Վրաստանը երեքշաբթի օրը երկու շաբաթով փակել է մաքսային սահմանները Ադրբեջանի հետ: Որոշումը վերաբերում է ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին, արգելված է նաև թեթև մարդատար մեքենաների մուտքը:


Ադրբեջանում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը հասել է 822-ի, միայն երեկ հաստատվել է 105 դեպք, համաճարակի հետևանքով մահացել է 8 մարդ:
Թուրքիայում իրավիճակն անհամեմատ ծանր է, վարակվածների թիվը մոտենում է 39 000, հարյուրավոր մարդիկ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 800-ը:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ