Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բորիս Ջոնսոնը լավանում է

Բորիս Ջոնսոնը լավանում է
09.04.2020 | 17:28

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ հայտարարել է մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը: Բրիտանական BBC հեռուստաընկերության հետ զրույցում նախարարը հավելել է, որ վարչապետը դրական տեղաշարժ ունի: Նա արդեն չորրորդ օրն է՝ վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկների փոխանցմամբ՝ 55-ամյա Ջոնսոնը թթվածին է ստանում:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ