Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայի նախագահը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիայի նախագահը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու պատրաստակամություն է հայտնել
09.04.2020 | 17:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքով օժանդակել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը: Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Պատրիարքարանին և հայկական հիմնադրամներին կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման նպատակով իր նախաձեռնած դրամահավաքին միանալու համար: Պոլսո Հայոց պատրիարքարանն ու Հայկական հիմնադրամների միությունը դրամահավաքին 600 000 թուրքական լիրա՝ շուրջ 88 000 դոլար են նվիրաբերել: Թուրքիայի նախագահը հետաքրքրվել է պատրիարքի որպիսությամբ և հարցրել հայ համայնքի կարիքների մասին: Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև համաճարակային բուժհիմնարկ դարձած Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ:


Հայ համայնքի առաջնորդների հետ Թուրքիայի նախագահի զրույցներից ժամեր առաջ Ստամբուլի ավտոկայանից դեպի Հայաստան է շարժվել երեք ավտոբուս` տուն տանելով 66 հայաստանցիների:


Ընկերների հետ միասին հայրենակիցների վերադարձը նախաձեռնած Գագիկ Մուշեղյանը «Ազատությանը» պատմեց, որ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը հնարավոր է դարձել Հայաստանի իշխանությունների աջակցության շնորհիվ: Հայկական կողմը հոգացել է ճանապարհածախսը: Մուշեղյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նորից կազմակերպվի հայաստանցիների տեղափոխումը հայրենիք:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ