Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է 1800 բուժաշխատողի

70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է 1800 բուժաշխատողի
09.04.2020 | 17:58

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն համայնքային 70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է 1800 բուժաշխատողի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ավտոբուսները աշխատանքի են դուրս գալիս երեքանգամյա ռեժիմով։ Նախապես ստուգվում է վարորդի ջերմությունը, տրվում են ձեռնոցներ, ալկոգել և բժշկական դիմակ։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ