Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մհեր Գրիգորյան. Գազի հարցով Գազպրոմին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա

Մհեր Գրիգորյան. Գազի հարցով Գազպրոմին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա
09.04.2020 | 18:04

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս չի ստացել «Գազպրոմ» ընկերության ղեկավարին մարտի 31-ին ուղարկված նամակի պատասխանը։ «Դեռևս նամակի պատասխանը չկա։ Աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, այդ իմաստով, կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ՚։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 31-ին կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը։ Նամակում ասվում էր, որ պատեհաժամ է Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը: «Գազպրոմ Արմենիայի» կողմից սպառողների համար գազի սակագինը բարձրացնելու Հանրային ծառայաթյունները կարգավորող հանձնաժողով ուղարկված հայտի մասին Մհեր Գրիգորյանը նշեց․ «Այն հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները սկսվեն հանրային կերպով և բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան դրանք»։

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ