Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հնագետները հայտնաբերել են Ռամզես II-ի տաճարի՝ մինչ օրս անհայտ պահեստները

Հնագետները հայտնաբերել են Ռամզես II-ի տաճարի՝ մինչ օրս անհայտ պահեստները
09.04.2020 | 18:08

Եգիպտացի և ամերիկացի հնագետները Աբիդոս քաղաքում հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի հանրահայտ տաճարի՝ նախկինում անհայտ պահեստային տարածքները, ծիսակարգային իրերը, որոնք թաղված են եղել կառույցի հիմքի մոտ՝ հայտնում է Եգիպտոսի հնությունների և զբոսաշրջության հարցերով նախարարությունը: «Նվիրաբերված իրերի մեջ, որոնք թաղված են եղել կառույցի տարածքում, եղել են ուտելիք, Ռամզես II անունով ցուցատախտակներ, շինարարական գործիքների փոքր չափսի պղնձե օրինակներ, հիերոգլիֆներով պատված կավե սպասք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականները հայտնաբերել են տասնյակ խոշորագույն պահեստային տարածքների հիմքերն ու պատերի մնացորդները, որոնք տաճարային համալիրի մաս էին կազմում: Դրանց ներսում պահվել է հացահատիկ, նվիրաբերության համար նախատեսված իրեր և այլ ապրանքներ:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ