Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սերբիայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով

Սերբիայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով
09.04.2020 | 21:47

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեղեկացրել է. «Իմ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով» և հավելել, որ 23-ամյա Դանիլոն հոսպիտալացված է և կհաղթի հիվանդությանը: Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 2 700 է, մահացել է 65 մարդ: Երկրում սահմանված է արտակարգ ռեժիմ, խստորեն սահմանափակված է մարդկանց տեղաշարժը:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ