Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ
09.04.2020 | 21:59

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ, հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ապագային միտված նախագծերով:


Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:


Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարի համահեղինակ, նկարիչ Հովհաննես Մինասյանի որդու՝ ֆիզիկոս Մարտին Մինասյանի հետ: Հովհաննես Մինասյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի հետ միասին հեղինակել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարը: Անցած տարվա վերջին նախագահ Սարգսյանի աջակցությամբ իրականացվել էր որմնանկարի ամբողջական վերականգնումը, որի որոշ հատվածներ տարիների ընթացքում վնասվել էին: Որմնանկարն արդեն վերագտել է իր նախնական տեսքը: Զրուցակիցները կարևորել են մշակութային արժեքների պահպանումն ու հոգածությունը մեր ազգային ժառանգության նկատմամբ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մարտին Մինասյանի գործունեությամբ ու ծրագրերով:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ