ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ասում են

Ասում են
29.11.2022 | 07:26

Ծատ կարևոր պետական գործերով Քաթար մեկնող Ալեն Սիմոնյանը նաև մարզադաշտից՝ ձեռի հետ, կհետևի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հետաքրքիր է, որպես դեմոկրատական արժեքներ կրող պետական գործիչ, բազմագույն թևկապ, գլխարկ կամ մայկա կկրի՞, թե՞ ոչ:
Լա՛վ, գոնե մի փոքրիկ դրոշակ, որ Կանադայի վարչապետ Թրյուդոն չնեղանա:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 143723

Մեկնաբանություններ