Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն

    ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն

    05.05.2013| 11:52
    Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:
  • «Բարև Երևան»-ի արագ արձագանքման խմբերը կգործեն բոլոր համայնքներում

    «Բարև Երևան»-ի արագ արձագանքման խմբերը կգործեն բոլոր համայնքներում

    05.05.2013| 11:49
    Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:
  • Քարոզարշավին յուրաքանչյուրը «փայլեց»՝ ինչպես կարողացավ

    Քարոզարշավին յուրաքանչյուրը «փայլեց»՝ ինչպես կարողացավ

    03.05.2013| 20:55
    Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը լավ թե վատ հորով-մորով արեցին քարոզարշավը: Ընդդիմադիր ուժերի համար առաջիկա հինգ տարիներին իշխանության քաղաքական անդորրը խախտելու վերջին հույսը այս ընտրություններով, կարծես, փակվում է, ու սա է պատճառը նաև, որ մրցավազքը իրար ձեռքից քվե փախցնելու հնարքներով հարուստ էր:
  • Մութ ու ցուրտ տարիների համար շնորհակությո՞ւն հայտնել

    Մութ ու ցուրտ տարիների համար շնորհակությո՞ւն հայտնել

    03.05.2013| 15:29
    Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին ակորդներն են: Թեկնածուները գնահատում են այս ողջ ժամանակահատվածը, իսկ թե նրանց դիտարկումներն ու քննադատությունները որքանով են արդարացի, հասարակությունն իր վստահության քվեով ցույց կտա ընտրության օրը: Մինչ այդ նկատենք, որ այսօր ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը, ամփոփելով քաչոզարշավը, ուշագրավ հայտարարություն է արել:
  • Ապավինում է իրավապահ մարմիններին

    Ապավինում է իրավապահ մարմիններին

    03.05.2013| 14:05
    ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը միակն էր, որը ԱԺ ճեպազրույցների սկզբում շնորհավորեց լրագրողներին մամուլի ազատության օրվա առթիվ:
  • «Ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ»

    «Ոչ թե աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ»

    03.05.2013| 14:02
    ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է ոչ որպես աղբ թափողի, այլ՝ քաղաքական ընտրություններ:
  • «ՀՀԿ-ին դեմ քվեարկելը թասիբի, արժանապատվության հարց է»

    «ՀՀԿ-ին դեմ քվեարկելը թասիբի, արժանապատվության հարց է»

    03.05.2013| 13:57
    ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ին հաջողվեց ձևակերպել հիմնական հարցը՝ դատախազություն ներկայացվեց այն հանցագործությունների ցանկը, որոնք կատարել է Երևանի գործող քաղաքապետը»: Նա նորից շեշտեց, որ Տարոն Մարգարյանը կուտակել է տասը միլիոն դոլարի ունեցվածք, և այդ ամենն արել է բացեիբաց, առանց թաքցնելու ժողովրդից: Լևոն Զուրաբյանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկա ընտրությունները վերածվեն հանրաքվեի: Դրա համար նա կոչ արեց, որ ժողովուրդն ընտրի անբիծ ՀԱԿ-ին, որը հավատարիմ է պետական կառավարման սկզբունքներին:
  • «Սպորտսմենուհի, գեղեցկուհի» հարկ վճարող ՀՀԿ-ն

    «Սպորտսմենուհի, գեղեցկուհի» հարկ վճարող ՀՀԿ-ն

    03.05.2013| 00:32
    Մեր այցի պահին ՀՀԿ գրասենյակում շատ նեղված էին այն առնչությամբ, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Վայքի իրենց գրասենյակը ֆիննախին 206 400 դրամով է փոքրիկ տարածքը վարձակալության տալիս։
  • «Ջազում» միայն ջահելներն են

    «Ջազում» միայն ջահելներն են

    03.05.2013| 00:29
    Ինչպես երևում է, «սերնդային» պայքարը ՀՀԿ-ում, չնայած հին գվարդիայի` դիրքերը չզիջելու աննկուն դիրքավորմանը, հօգուտ երիտասարդ (դե, համարյա, էլի) սերնդի է լուծվում:
  • «Կրկին փորձիր»`  ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի

    «Կրկին փորձիր»` ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի

    03.05.2013| 00:25
    Ապրիլի 30-ին երկարատև դադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում նորից հանրահավաք էր հրավիրել, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններին: Իր ելույթի մի զգալի հատվածն առաջին նախագահը նվիրել էր քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անձը սևացնելուն և կոշտ հակաքարոզչությանը: