Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում»

«Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում»
02.06.2020 | 01:16
Սոս Սարգ­սյա­նի ան­վան «հա­մազ­գա­յին» պե­տա­կան թատ­րո­նը ներ­կա­յա­նում է ման­կա­կան նոր նա­խագ­ծով։ Փոք­րիկ հան­դի­սա­տե­սը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա դի­տե­լու, նաև մաս­նակ­ցե­լու Յու­րիս Զվիր­գզ­դին­շի «Փոք­րիկ մեղ­վի մեծ ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը» հե­քիա­թի բե­մա­կա­նաց­մա­նը։ Նա­խագ­ծի հե­ղի­նա­կը, բե­մադ­րի­չը և դե­րա­սա­նու­հին «Հա­մազ­գա­յին» թատ­րո­նի դե­րա­սա­նու­հի ԱՐ­ՄԻ­ՆԵ ԱՆԴ­ՐԵԱ­ՍՅԱՆՆ է։ Նրան օգ­նե­լու է նաև թատ­րո­նի ե­րի­տա­սարդ դե­րա­սա­նու­հի Մի­լե­նա Ղա­զա­րյա­նը։
«Հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում գո­յու­թյուն ու­նի այս­պի­սի հաս­կա­ցու­թյուն՝ ման­կա­կան թատ­րոն կամ թատ­րոն՝ ձեռ­քի եր­կա­րու­թյամբ։ Սա ին­տե­րա­կ­տիվ ման­կա­կան թատ­րոն է, բայց մենք ին­տե­րակ­տի­վու­թյու­նը նվա­զեց­նե­լու ենք, որ ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը չվ­տան­գենք։ Ման­կա­կան ներ­կա­յա­ցում­նե­րը հիմ­նա­կա­նում շատ վառ են, գու­նեղ, բայց հա­ճախ ծնող­ներն ա­սում են՝ ե­րե­խան դժ­վար նս­տեց, ե­րե­խան դժ­վար էր նա­յում։ Սա տա­րի­քա­յին խն­դիր է։ Այս դեպ­քում տա­րի­քա­յին բար­դու­թյուն­նե­րը փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս նվա­զեց­նել, քա­նի որ մեկ ժամ 15 րո­պե տևո­ղու­թյամբ ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Ար­մի­նե Անդ­րեա­սյա­նը, նշե­լով՝ հե­քիա­թը մեղ­վի­կի մա­սին է, որ կե­նա­րար նեկ­տար է հա­վա­քում կա­խար­դա­կան ծա­ղիկ­նե­րից՝ փոք­րիկ աղջ­նա­կի կյան­քը փր­կե­լու հա­մար։ Ե­րե­խա­ներն ի­րենք են պատ­րաս­տում մեղ­վի­կին, կե­նա­րար նեկ­տա­րով ծա­ղիկ­նե­րը։ Մե­ծա­հա­սակ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը հնա­րա­վո­րինս բա­ցառ­վե­լու է, ե­թե կլի­նեն ե­րե­խա­ներ, որ կու­նե­նան ծնո­ղից կախ­վա­ծու­թյան խն­դիր, բա­ցա­ռու­թյուն կա­նեն։ Բե­մադ­րիչն ըն­դգ­ծում է՝ շատ կարևոր է, որ ե­րե­խան հաս­կա­նա՝ ին­քը կա­րող է ինք­նու­րույն մաս­նակ­ցել մի մեծ հրաշ­քի, ինչ-որ մե­կի կյան­քի փր­կու­թյու­նը կա­րող է հենց իր ձեռ­քե­րում լի­նել։
Թե­ման և հնա­րա­վոր օգ­տա­գործ­վե­լիք նյու­թերն ընտ­րե­լիս խոր­հր­դակ­ցել են ման­կա­կան հո­գե­բա­նի հետ։ «Այս հե­քիա­թի պա­րա­գա­յում օգ­նեց ման­կա­կան հո­գե­բան, ման­կա­վարժ Գա­յա­նե Աս­լա­նյա­նը, որ հաս­կա­նանք, թե, օ­րի­նակ, ե­րե­խա­նե­րի հետ ինչ ե­րանգ­նե­րով, ինչ գույ­նե­րով աշ­խա­տենք, որ գու­նա­յին հոգ­նա­ծու­թյուն չա­ռա­ջա­նա, այ­սինքն՝ գնանք մի քիչ գու­նա­յին թե­րա­պիա­յի հետևից, ե­րաժշ­տա­կան թե­րա­պիա­յի, մո­տո­րի­կան ու­սում­նա­սի­րե­լու։ Նաև են­թա­գի­տակ­ցա­կան աշ­խա­տանք է տար­վում ե­րե­խա­յի հետ։ Ե­րե­խան ու­նի կլաուստ­րո­ֆո­բիա (բայց ծնողն էլ դեռ չգի­տի դրա մա­սին), կա­րող է ա­զատ­վել դրա­նից՝ ա­ռար­կա­յի փո­խա­կերպ­ման մի­ջո­ցով։ Ե­րե­խան հաս­կա­նում է, որ սա արկղ չէ, ո­րի մեջ ին­քը մտ­նում է, այլ սե­ղա­նիկ է, ո­րի վրա աշ­խա­տում ենք, հե­տո այն դառ­նում է նա­վակ, ու մենք հի­մա նա­վա­կի մեջ ենք, ոչ թե արկ­ղի»։
Նա­խագ­ծի մեկ­նար­կը հա­վա­նա­բար կտր­վի հու­նի­սի կե­սե­րին, երբ ա­վե­լի կա­յուն կլի­նի ե­ղա­նա­կը և փոքր ինչ կմեղ­մա­նան հա­մա­վա­րա­կի բռն­կում­նե­րը։ Ներ­կա­յաց­մա­նը ներ­կա են լի­նե­լու 10-15 ե­րե­խա՝ մեկ-եր­կու ծնո­ղի ներ­կա­յու­թյամբ։ Այ­սինքն, նույ­նիսկ պա­րե­տի սահ­մա­նած 20-ը չեն անց­նե­լու։ Ձևա­չա­փը սա­կայն հա­մա­վա­րա­կի պար­տադ­րած կա­նոն­նե­րից չի ծն­վել։ Հա­մազ­գա­յին թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Նա­րի­նե Գրի­գո­րյա­նի հետ վա­ղուց են մտա­ծել սրա մա­սին, պար­զա­պես այս օ­րե­րին պա­հան­ջարկն ա­վե­լի է սր­վել։ «Ցան­կա­ցած ե­րե­խա պետք է մաս­նակ­ցի ներ­կա­յաց­մա­նը, որևէ մե­կը չպետք է պար­զա­պես դի­տոր­դի դե­րում լի­նի։ Իսկ որ­պես­զի մենք կա­րո­ղա­նանք բո­լո­րին ա­պա­հո­վել մեր ու­շադ­րու­թյամբ և խա­ղի մեջ ներգ­րա­վել, պետք է մաս­նա­կից­նե­րի թի­վը քիչ լի­նի»,- հա­վե­լեց Ար­մի­նե Անդ­րեա­սյա­նը։ Նրա կար­ծի­քով՝ այս և նման ներ­կա­յա­ցում­նե­րը պետք է տա­րա­ծում գտ­նեն մե­զա­նում։ Մաս­նակ­ցե­լով նման նա­խագ­ծե­րի՝ ե­րե­խան կրթ­վում է, ձեռք բե­րում հա­րուստ երևա­կա­յու­թյուն, չի վա­խե­նում իր զգաց­մունք­նե­րը ար­տա­հայ­տե­լուց, ի վեր­ջո, դառ­նում է լավ հան­դի­սա­տես՝ նաև ա­պա­գա­յի հա­մար։
Այս ներ­կա­յա­ցու­մը ա­ռանձ­նա­հա­տուկ է նաև նրա­նով, որ կա­րե­լի է անց­կաց­նել բաց տա­րած­քում՝ այ­գի­նե­րում, ման­կա­պար­տե­զի խա­ղահ­րա­պա­րա­կում և նմա­նա­տիպ այլ վայ­րե­րում։ Բա­ցի այդ, ե­րե­խա­նե­րը կա­րող են ներ­կա­յաց­ման ժա­մա­նակ կրել դի­մակ, ձեռ­նոց, քա­նի որ կա հատ­ված, երբ նրանք բժիշկ են դառ­նում, լսում մի­մյանց սր­տի աշ­խա­տանքն ու շն­չա­ռու­թյու­նը։ Մեր զրու­ցա­կի­ցը նկա­տում է, որ այս ա­մե­նը խա­ղի մեջ է, և ե­րե­խան ի­րեն պար­տադր­ված չի զգում։ Բե­մադ­րու­թյու­նը նաև հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս փոք­րիկ­նե­րին ճա­նա­չե­լու գի­տու­թյու­նը, բնու­թյու­նը, ճամ­փոր­դե­լու մեղ­վի­կի հետ աշ­խար­հա­մա­սե­րով, հաս­կա­նա­լու՝ ին­չի՞ հետևանք է փո­թո­րի­կը , հրա­բու՞խն ինչ է և այլն։
«Փոք­րիկ մեղ­վի մեծ ճա­նա­պար­հոր­դու­թյունը» հե­քիաթ-բե­մադ­րու­թյու­նը նա­խա­տես­ված է 4-10 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի հա­մար։ Բե­մադ­րի­չը պար­զա­բա­նեց՝ 4-7 տա­րե­կան ե­րե­խան ա­մեն ինչ զար­ման­քի մի­ջո­ցով է բա­ցա­հայ­տում, իսկ 7-10 տա­րե­կա­նը փոր­ձում է հաս­կա­նալ՝ ին­չու՞ դա այս­պես ե­ղավ։ Այս­պի­սով, մեկ­տեղ­վե­լու են տա­րի­քա­յին այս եր­կու փոք­րիկ խմ­բե­րը։ Անդ­րա­դառ­նա­լով «Ին­չու՞ ըն­տր­վեց այս հե­քիա­թը» հար­ցին՝ ա­սաց, որ մե­րօ­րյա շատ հե­քիաթ­նե­րում հե­րոս­ներն ու­նեն գերբ­նա­կան ուժ, իսկ այս­տեղ խոս­վում է այն մա­սին, որ հրաշք գոր­ծե­լու հա­մար կարևոր է սի­րե­լու, օգ­նե­լու մեծ ցան­կու­թյու­նը, հո­գա­տա­րու­թյու­նը։ Այն­տեղ, ուր մարդն ար­դեն գի­տակ­ցում է իր ան­զո­րու­թյու­նը, սկս­վում է բնու­թյան և աստ­վա­ծա­յին զո­րու­թյան ու­ժը։ Ե­րե­խա­նե­րը ստեղ­ծա­գոր­ծե­լու են այդ տե­սան­կյու­նից։
Հե­տաքր­քր­վե­ցինք՝ ի՞նչ է ար­վե­լու նա­խագ­ծի հան­րայ­նաց­ման հա­մար։ Ար­մի­նե Անդ­րեա­սյա­նը վս­տահ է, որ հար­ցը կլուծ­վի ինք­նըս­տին­քյան. ե­թե ա­ռա­ջին մի քա­նի ներ­կա­յա­ցում­նե­րը դրա­կան ար­ձա­գանք ու­նե­նան, մե­կը մյու­սին կա­սեն այդ մա­սին։ Զրույ­ցի վեր­ջում ա­սաց, որ շատ են ու­զում, որ այս ներ­կա­յա­ցու­մը, առ­հա­սա­րակ, այս տե­սա­կի ներ­կա­յա­ցում­նե­րը գնան ման­կատ­ներ։ Կար­ծում է՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան կո­լեկ­տիվ­նե­րը, ար­վես­տա­գետ­նե­րը պետք է հաս­կա­նան, որ թի­րա­խա­յին գո­տում գտն­վող ե­րե­խա­նե­րին ան­տե­սել չի կա­րե­լի։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 8920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ