Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ է աղմկում Էրդողանը

Ինչո՞ւ է աղմկում Էրդողանը
26.10.2020 | 09:57

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 24-ին հերթական անվայել հայտարարությունն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Նա հայտարարել է, որ Մակրոնը կորցրել է մտքի վերահսկողությունը մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքի համար: Փարիզում այդ հայտարարություններն անվանել են անընդունելի:

Փարիզը Անկարայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար՝ հաղորդում է AFP-ը, հղում անելով Ելիսեյան պալատին:«Վիրավորանքն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք պահանջում ենք Էրդողանից փոխել իր քաղաքականությունը, որ վտանգավոր է բոլոր տեսակետներից»՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: «Մենք անիմաստ բանավեճի մեջ չենք մտնելու և չենք ընդունում վիրավորանքները»՝ հայտարարել է Ելիեսեյան պալատը: Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ պետք է պաշտպանել Ֆրանսիայի Հանրապետության աշխարհիկ արժեքները արմատական իսլամից: Հայտարարությունները նոր ուժով հնչեցին հոկտեմբերի 16-ի ահաբեկչությունից հետո Փարիզի մերձակա քաղաքում՝ դպրոցի ուսուցիչ Սամյուել Պատին սպանվեց, երբ դասի ժամանակ աշակերտներին ցույց տվեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Սեմյուել Պատիի հուղարկավորության արարողությանը Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ ուսուցիչը սպանվեց, որովհետև «իսլամիստներն ուզում են մեր ապագան և գիտեն, որ այսպիսի լուռ հերոսների հետ երբեք չեն ստանա»: Նախագահը, ինչպես և արմատական իսլամիզմի մասին նախորդ հայտարարություններում, ընդգծեց, որ ոչ մի կապ չունի խաղաղ իսլամի հետ: Էրդողանը, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեց Ֆրանսիայի նախագահին վիրավորելու: «Ինչ կարելի է ասել մի պետության գլխի մասին, որ ցուցադրում է անվայել վերաբերմունք իր երկրի միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ, որ իսլամ են դավանում: Առաջին հերթին՝ բանականության վերահսկողություն է պետք, թող դիմի բժշկի»՝ մեջբերել է Էրդողանին Անադոլուն: Նա հավատացրել է իր ունկնդիրներին, որ մուսուլմաններին «թշնամական վերաբերմունքով» Եվրոպան մոտեցնում է իր վախճանը: «Եթե նրանք առաջիկայում չձերբազատվեն այդ հիվանդությունից, ամբողջ Եվրոպան ներսից կոչնչանա»՝ սպառնացել է Էրդողանը: Այդ հայտարարությունը առաջինը չէ Թուրքիայի ու Ֆրանսիայի իշխանությունների միջև վերջին ամիսներին՝ հընթացս Անկարայի ու Փարիզի դիվանագիտական հարաբերությունների սրման: Ֆրանսիայի նախագահը երբեք անձնական վիրավորանքներ թույլ չի տվել իրեն Էրդողանի հասցեին: Փետրվարին իսլամիստական անջատողականության դեմ պայքարին նվիրված իր ելույթում Մուլուզում, որտեղ թուրքերը մեծ համայնք ունեն, Մակրոնը ուղիղ մատնանշեց Թուրքիան: «Քաղաքական իսլամը տեղ չունի Ֆրանսիայում»՝ ասաց Մակրոնը: «Ֆրանսիայում գործում են Ֆրանսիայի օրենքները, ոչ թե Թուրքիայի,-նշեց նա:-Մենք թույլ չենք տա որևէ երկրի Ֆրանսիայի Հանրապետության տարածքում որևէ տեսակի անջատողականություն սերմանել՝ կրոնական կամ քաղաքական»: Այս խոսքերը արձագանքում էին Ֆրանսիայում «թուրքական դպրոցների» վերաբերյալ բանավեճին և թուրք իմամների, որ քարոզում են Ֆրանսիայի մզկիթներում: Այնուամենայնիվ, Մուլուզում սեպտեմբերին բացվեց առաջին մասնավոր մուսուլմանական դպրոցը, որի նախաձեռնողը իսլամիստական «Միլի Գերյուշ» կազմակերպությունն էր («Ազգային տեսլական», 1969-ին Նեջմետին Էրբականի հրապարակած մանիֆեստի անունով, որ համարվում է քաղաքական իսլամի հայրը Թուրքիայում): «Միլի Գերյուշն» ակտիվ է Եվրոպայում, նրա վերահսկողության տակ են 500 մզկիթներ, 71-ը Ֆրանսիայում: Էրբականը Էրդողանի քաղաքական ուսուցիչն էր, իսկ «Միլի Գերյուշը» գաղափարապես շատ մոտ է Էրդողանի «Առաջադիմություն ու զարգացում» կուսակցությանը: «Միլի Գերյուշի» վերահսկողության տակ գտնվող դպրոցների ուսուցիչներն ու մզկիթների մոլլաները նշանակվում են Թուրքիայի կառավարության որոշումով, որի ծրագրում (այդ թվում՝ դպրոցական կրթական ծրագրում) կա «դրական ջիհադ» հասկացությունը: 2019-ի նոյեմբերին Էրդողանն արդեն հայտարարել էր Մակրոնի ուղեղի մահվան մասին, որից հետո Փարիզում Թուրքիայի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ:
RFI


Հ.Գ. Ավանդական եվրոպական տոլերանտությունն ու մուսուլմանական ագրեսիան այլևս առճակատման մեջ են: Եվրոպացիները տասնամյակներով իրենք իրենց համոզել էին, որ մուսուլմանները ինտեգրվում են եվրոպական քաղաքակրթությանը և արժեքներին, մոլորություն, որ մինչև հիմա գործում է: Մեծ Բրիտանիայի դպրոցներում ուսուցիչներին ու աշակերտներին արգելված է խաչ կրել՝ չվիրավորելու համար մուսուլմանների կրոնական զգացումները: Վենետիկում մոլեռանդ մուսուլմանը գլխատել է իտալացուն՝ պարանոցի խաչի համար: Այսօրինակ դեպքերը հարյուրների ու հազարների են հասնում, բայց ամբողջ տոլերանտ Եվրոպայում միայն Ֆրանսիան է պայքարում արմատական իսլամի դեմ: Միայն Մակրոնը, ուստի պատահական չեն Էրդողանի լկտի հարձակումները հենց Ֆրանսիայի նախագահի դեմ: Բայց Մակրոնը կանգ չի առնում, նա արդեն խորհրդարանին է ներկայացրել մուսուլմանական ասոցիացիաների գործունեությունը Ֆրանսիայիում արգելելու օրինագիծը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Էմանուել Մակրոնի և «զրպարտիչ քարոզչությունն» իր երկրի հասցեին: «Քոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայության ֆոնին, վերջին օրերին ավելացվել է Ֆրանսիայի դեմ ատելությունն ու զրպարտիչ քարոզչությունը, որը ցույց էր տալիս մեր և մեր մեջ ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակով», - հայտարարել է նախարարը:


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը` անընդունելի համարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին նրա մեկնաբանությունը։ Նա Թուրքիային կոչ է արել դադարեցնել հակամարտության այդ «վտանգավոր պարույրը»։
Ընդամենը: Մերկելը կամ Կոնտեն, Ջոնսոնը, օրինակ, չեն արձագանքել, թեպետ հաջորդը կարող են իրենք լինել, եթե հանկարծ որոշեն, որ Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում արմատական իսլամը տեղ չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ