«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թևան Պողոսյան. Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը

Թևան Պողոսյան. Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը
23.11.2020 | 14:11

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Արցախ. անցած երեք օրերի եզրահանգումս՝ առերեսում իրականության հետ» հոդված է հրապարակել, որում անդրադառնում է ՀՀ-ում և Արցախում ծավալվող հետպատերազմյա իրականությանը.

«Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք է դա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությու՞նը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։ Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս։ Իսկ պատրվողները, լինի ՀՀ-ում վաղը կամ էլ 2023-ին կամ Արցախում՝ վաղը կամ էլ 2021-ի ապրիլին, որևէ պարագայում ոչ հավատ, ոչ վստահություն, ոչ էլ նոր շունչ կամ հույս կարող են բերել։ Լավ, ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան։ Օր առաջ։ Առնվազն հայ ազգին եղած հնարավորությունից մի՛ զրկեք։ Հեռացե՛ք։ Գոնե հնարավորության տվեք, որ գան նորերը, որոնք կունենան առնվազն հնարավորություն իրենց շահերը 100 տոկոսով բավարարած այլոց կողքին մի կամ երկու հայկական շահ առաջ տանելու համար։ Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը»։

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ