Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խուզարկություններ են կատարվում Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի բնակարաններում

Խուզարկություններ են կատարվում Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի բնակարաններում
24.11.2020 | 22:05

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի և «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ «Հենց հիմա ոստիկանությունն այցելել է իմ բնակարան՝ խուզարկության: Այս ամիս երկրորդ անգամ», - գրել է Մալյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցներն այցելել են Ադեկվադ Միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն՝ հերթական խուզարկությունն իրականացնելու: Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները», - նշված է «Ադեկվադ» միաբանության գրառման մեջ։

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ