Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին
28.11.2020 | 22:55

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է իրենց դիմումները: Դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների վերաբերյալ: Դրա համար նաև ժամկետ է սահմանվել: «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020-ին և 27.11.2020-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։ Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝ Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:


Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020. և 04.12.2020», - ասվում է հաղոդագրության մեջ:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ