Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ  կարգավորման անհրաժեշտությունը

    Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

    30.11.2013| 11:07
    Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում:
  • Մենք վճռական ենք

    Մենք վճռական ենք

    30.11.2013| 11:05
    Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր:
  • Գրավորի և բանավորի համադրում

    Գրավորի և բանավորի համադրում

    30.11.2013| 11:03
    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
  • ԱՄՆ-ը չի հետաքրքրվում Վատիկանո՞վ

    ԱՄՆ-ը չի հետաքրքրվում Վատիկանո՞վ

    30.11.2013| 11:00
    ԱՄՆ Պետդեպարտամենտը վճռել է նվազեցնել Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների կարգավիճակը` անվտանգության պահանջների բավարարման և միջոցների տնտեսման նպատակով որոշվել է փակել Վատիկանի դեսպանատունը և աշխատակիցներին տեղափոխել Իտալիայում ԱՄՆ դեսպանատուն: Որոշումն արդեն տագնապ է հարուցել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում, նրանք գտնում են, որ դեսպանատան փակման պատճառը ոչ այնքան տարեկան 1,4 միլիոն դոլար խնայելու ցանկությունն է, որքան ԱՄՆ-ի ու Վատիկանի կոնֆլիկտը: Նոր շենք տեղափոխվելը նախատեսված է 2015 թ.:
  • Քիմիական զենքը կոչնչացվի ջրում

    Քիմիական զենքը կոչնչացվի ջրում

    30.11.2013| 10:58
    ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Սիրիայի քիմիական զենքը ծովում ոչնչացնելու հնարավորության հարցը: Այս տարբերակը նախատեսվում է խուսափելու համար ցամաքում այն ոչնչացնելու հնարավոր մի շարք բարդություններից` դիվանագիտական խնդիրներ, անվտանգության և շրջապատող միջավայրի աղտոտման հետ կապված հարցեր:
  • Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

    Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

    29.11.2013| 20:42
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:
  • Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմելը` Մոսկվայում

    Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմելը` Մոսկվայում

    29.11.2013| 20:38
    Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի մշակութային ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրել է «Ամենը վաճառքի» ներկայացումը: Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը սիրո խճճված մի պատմություն է, որը կոմեդիան վերածում է տրագիկոմեդիայի: Թատերագետների հավաստմամբ 19-րդ դարավերջին գրված պիեսն այսօր էլ չի կորցրել իր թեմատիկ արդիականությունը:
  • «Ծխախոտը  քո, իմ և բոլորի թշնամին է»` լուսային վահանակներով ակցիա

    «Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է»` լուսային վահանակներով ակցիա

    29.11.2013| 17:51
    «Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներում արդեն երկու շաբաթ է երիտասարդները վահանակներով շրջում են փողոցներում, մոտենում անցորդներին և նրանց բաժանում ծխախոտի վնասակարության մասին պատմող թռուցիկներ:
  • Կարևորվեց մասնագիտացված կենտրոնների հզորացումը

    Կարևորվեց մասնագիտացված կենտրոնների հզորացումը

    29.11.2013| 17:49
    ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 28-ին այցելեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ իրականացվող ծառայությունների ծավալներին ու հնարավորություններին։ Մասնագիտացված միակ կենտրոնում հաջողությամբ իրականացվում են օրթոպեդիկ ինչպես բաց, այնպես էլ առանց կտրվածքի բարդ վիրահատություններ, որոնց արդյունքների ականատեսը եղավ նախարարը` զրուցելով բուժող բժիշկների և վիրահատված հիվանդների հետ։
  • Ընդդիմադիր կանայք ու Հակոբ Հակոբյանը

    Ընդդիմադիր կանայք ու Հակոբ Հակոբյանը

    29.11.2013| 16:25
    Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը փորձում էր ընդդիմադիր երկու կանանց` Զարուհի Փոստանջյանին և Լյուդմիլա Սարգսյանին, միաժամանակ հակադարձել ու բացատրել իր առաջարկը: