Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հի­սուս ի­մա­ցավ նրանց կեղ­ծա­վո­րու­թ­յու­նը և ա­սաց. «Ին­չու՞ եք Ինձ փոր­ձում, կեղ­ծա­վոր­նե՛ր»

Հի­սուս ի­մա­ցավ նրանց կեղ­ծա­վո­րու­թ­յու­նը և ա­սաց. «Ին­չու՞ եք Ինձ փոր­ձում, կեղ­ծա­վոր­նե՛ր»
14.01.2020 | 00:13
Ա­վե­տա­րա­նում բազ­մա­թիվ են այն դեպ­քե­րը, երբ շա­տե­րը մո­տե­նում էին և փոր­ձում Հի­սու­սին, որ­պես­զի մի հա­կա­սու­թյուն գտ­նեն և դա­տա­պար­տեն Նրան:
Ո­չինչ չի փոխ­վել այն օ­րե­րից. հի­մա էլ նույնն է կա­տար­վում: Մար­դը կա­տա­րյալ չէ, և դա լավ գի­տեն սա­տա­նան ու նրան ուն­կն­դիր մե­րօ­րյա փա­րի­սե­ցի­նե­րը, ո­րոնք, ա­կան­ջա­լուր լի­նե­լով կորս­տյան որ­դու ձայ­նին, դառ­նում են նրա կա­մա­կա­տա­րը և գոր­ծա­կի­ցը: Ա­նօ­րեն բան­սար­կուն ի սկզ­բա­նե չա­րա­խոս է, և ով չա­րա­խո­սում է իր բա­րե­կա­մին, ըն­կե­րո­ջը, ծա­ռա­յակ­ցին իր բե­րա­նը բան­սար­կուի բե­րան է դարձ­նում, իսկ ով բա­րե­խո­սում է, նման­վում է Քրիս­տո­սին, ո­րը բա­րե­խոսն է Հոր մոտ մեզ հա­մար (Ա Հովհ. 2;1), և սուր­բե­րին, քան­զի բա­րե­խո­սու­թյու­նը հա­տուկ է նրանց: Քրիս­տոս ա­նա­պա­տում փոր­ձու­թյու­նից հե­տո էլ Իր երկ­րա­յին կյան­քի ողջ ա­ռա­քե­լու­թյան մեջ բազ­միցս են­թարկ­վեց փոր­ձու­թյան, և սա օ­րի­նակ է բո­լոր քրիս­տո­նյա­նե­րին:
Յու­րա­քան­չյուր ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա անհ­նար է, որ փոր­ձու­թյան չեն­թարկ­վի: Մեր կյան­քը կար­ծես Սա­վու­ղի և Դավ­թի հա­կա­մար­տու­թյու­նը լի­նի, որ­տեղ հաղ­թո­ղը ե­ղավ Աստ­ծո ընտ­րյալ Դա­վիթ մար­գա­րեն, իսկ Սա­վու­ղը ա­նարգ կորս­տյան պսա­կը կրեց: Աստ­ծո ընտ­րյալ­նե­րը միշտ են հաղ­թում:
Երբ սա­տա­նա­յին ա­կան­ջա­լուր ամ­բո­խը խա­չեց Քրիս­տո­սին, նրանք և ի­րենց այդ քայ­լին դր­դող­նե­րը մտա­ծե­ցին` վե՛րջ, ա­մեն ինչ ա­վարտ­վեց, բայց ե­ղավ Հա­րու­թյան լու­սա­բա­ցը, և կար­կա­մե­ցին նրանց բե­րան­նե­րը: «Ե­թե Աստ­ված մեզ հետ է, ո՞վ կլի­նի մեզ դեմ», - ա­սում է Դա­վիթ մար­գա­րեն:
Քրիս­տոս յու­րա­քան­չյուր ճշ­մա­րիտ հա­վա­տա­վոր զա­վա­կի հետ է Իր ան­սուտ Խոս­քով. «Ես ձեզ որբ չեմ թող­նի», «Ես ձեզ հետ եմ մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը»,- և այս խոս­քե­րին ա­պա­վի­նո­ղը մշ­տա­պես կհաղ­թա­նա­կի Քրիս­տո­սով: Մենք պետք չէ, որ նրան­ցից վրեժ­խն­դիր լի­նենք, քան­զի աստ­վա­ծա­խոս Պո­ղոս ա­ռա­քյալն ա­սում է. «Ինք­ներդ վրեժ­խն­դիր մի՛ ե­ղեք, սի­րե­լի­նե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստ­ծո բար­կու­թյու­նը կա­տա­րի այն. ո­րով­հետև գր­ված է. «Իմն է վրեժխ­նդ­րու­թյու­նը, և ես կհա­տու­ցեմ, - ա­սում է Տե­րը»:
Կար­կու­տի ամ­պեր կկու­տակ­վեն, բայց կար­կուտ չի տե­ղա, ո­րով­հետև Աստ­ված, որ երևե­լի­նե­րի և ա­ներևույթ­նե­րի ստեղ­ծողն է, կխ­նա­յի իր զա­վա­կին նման ա­նօ­րեն­նե­րի ձեռ­քից: Տի­րոջ ա­ռա­քյա­լը մեր ժա­մա­նակ­նե­րի մա­սին հս­տակ ա­սել է. «Այս բանն ի­մա­ցիր, որ վեր­ջին օ­րե­րին չար ժա­մա­նակ­ներ պի­տի գան, երբ մար­դիկ պի­տի լի­նեն անձ­նա­սեր, փո­ղա­սեր, հպարտ, ամ­բար­տա­վան, հայ­հո­յող, ծնող­նե­րին անհ­նա­զանդ, անշ­նոր­հա­կալ, ան­մա­քուր, ան­հաշտ, ան­գութ, բան­սար­կու, ան­ժուժ­կալ, դա­ժա­նա­բա­րո, ան­բա­րե­սեր, մատ­նիչ, հան­դուգն, մե­ծա­միտ, ա­վե­լի շատ հեշ­տա­սեր, քան աստ­վա­ծա­սեր, մար­դիկ, որ ու­նեն աստ­ված­պաշ­տու­թյան կեր­պա­րանք, սա­կայն ու­րա­ցել են նրա զո­րու­թյու­նը» (Բ Տիմ. 3; 1-5):
Քրիս­տո­սի տաս­ներ­կու ա­ռա­քյալ­նե­րից մե­կը մատ­նիչ և բան­սար­կուի կա­մա­կա­տա­րը ե­ղավ: Հու­դան ա­ռա­քյալ էր` կոչ­ված Քրիս­տո­սի ճշ­մա­րիտ Խոս­քի լու­սա­կի­րը լի­նե­լու, բայց խա­վա­րեց ըն­չա­քաղ­ցու­թյան պատ­ճա­ռով: Այս վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում հու­դա­նե­րը ա­վե­լի շատ են, քան ա­ռա­քյալ­նե­րը, և ձվի մեջ մազ ո­րո­նելն ու այն իբրև չա­րա­գոր­ծու­թյուն ներ­կա­յաց­նե­լը վե­րա­դաս­նե­րին կամ հան­րու­թյա­նը այլևս ան­խու­սա­փե­լի է, ուս­տի մեզ մնում է ա­պա­վի­նել Աստ­ծո ո­ղոր­մու­թյա­նը և ար­դար դա­տաս­տա­նին, տք­նել, չար­չար­վել, եր­բեմն էլ մատն­վել բան­սար­կուա­կիր «քրիս­տո­նյա» ստր­կա­միտ ե­րես­պաշտ­նե­րից, բայց և հաղ­թել Աստ­ծով, գոր­ծել ի փառս Աստ­ծո, ի զո­րա­ցումն մեր Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու և ի փր­կու­թյուն մեր հո­գի­նե­րի Եր­կն­քի Ար­քա­յու­թյան մեջ. ա­մեն:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ