Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը

Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը
17.01.2020 | 01:02
Ի սկզ­բա­նե Աստ­ված ստեղ­ծեց եր­կինքն ու եր­կի­րը: Եր­կիրն անձև ու ան­կազմ էր, խա­վար էր տի­րում ան­հու­նի վրա, և Աստ­ծո հո­գին շր­ջում էր ջրե­րի վրա: (Ծննդ. 1;1-3):
Այս­պի­սի պատ­կե­րա­վոր ու գե­ղար­վես­տա­կան ձևով Սուրբ Գր­քի ա­ռա­ջին տո­ղե­րի հա­մա­հե­ղի­նա­կը նկա­րագ­րում է ո­չին­չը:
Ի դեպ, Սուրբ գր­քի ա­ռա­ջին հե­ղի­նակն է Սուրբ Հո­գին, ո­րի ներ­շն­չու­մով մար­դիկ դա­րե­րի ըն­թաց­քում գրի ա­ռան աստ­վա­ծա­յին Հայտ­նու­թյու­նը: Կար ժա­մա­նակ, երբ կար միայն ո­չին­չը, և ան­գամ ժա­մա­նա­կը գո­յու­թյուն չու­ներ: Սա­կայն Աստ­ված ո­րո­շեց ոչն­չից ստեղ­ծել տիե­զեր­քը, իսկ նախ­քան այդ. «Աստ­ված Ա­սաց՝ թող լույս լի­նի: Եվ ե­ղավ լույս»: «Ե­ղի­ցի լույ­սը» նյու­թա­կան լույ­սի մա­սին չէ, այլ գի­տու­թյան ի­մա­նա­լի լույսն է, ո­րի ներ­քո ստեղծ­վեց ամ­բողջ տիե­զեր­քը: Խոս­քը մտա­ծո­ղու­թյան ար­տա­հայ­տու­թյուն է. երբ Աստ­ված ա­սաց, Նա նախ մտահ­ղա­ցավ, «Ա­սաց՝ Ե­ղի­ցի լույս» նշա­նա­կում է, որ Նա, տիե­զեր­քը ստեղ­ծե­լուց ա­ռաջ, նախ ստեղ­ծեց այդ տիե­զեր­քը հաս­կա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը` ճա­նա­չո­ղու­թյան լույ­սը, քան­զի մտահ­ղա­ցել էր ստեղ­ծել էակ Իր նմա­նու­թյամբ` ճա­նա­չող մար­դուն: Աստ­ված ոչ միայն ստեղ­ծեց ճա­նա­չո­ղու­թյան լույ­սը, այլև այն բա­ժա­նեց խա­վա­րից` ոչն­չից: Դա կա­րող է բա­ցատ­րել եր­կու բան. Աստ­ված՝ Տիե­զե­րա­կան Միտ­քը, Իր Խոս­քով սահ­մա­նեց տիե­զեր­քը կա­ռա­վա­րող օ­րենք­ներ և ստեղ­ծեց տիե­զեր­քի հա­վի­տե­նա­կան գո­յու­թյու­նը ա­պա­հո­վող պայ­ման­ներ. «Դու ա­սա­ցիր, և ե­ղան, հրա­մա­յե­ցիր, և հաս­տատ­վե­ցին»,- վկա­յում է սաղ­մո­սեր­գուն: Այ­սինքն, Աստ­ված ա­մեն ինչ ստեղ­ծեց և հաս­տա­տեց Իր Խոս­քով և Ի­մաս­տու­թյամբ և հս­տա­կո­րեն սահ­մա­նա­զա­տեց տգի­տու­թյունն ու ճա­նա­չո­ղու­թյու­նը, կամ ինչ­պես ա­սում են՝ սևն ու սպի­տա­կը. «Վա՜յ նրանց, ո­րոնք չա­րը բա­րի կան­վա­նեն և բա­րին՝ չար, ո­րոնք լույ­սը խա­վար կհա­մա­րեն և խա­վա­րը՝ լույս, ո­րոնք դա­ռը քաղցր կհա­մա­րեն և քաղց­րը՝ դառն» (Ե­սա­յի 5;20): Այն, ինչ Աստ­ված ստեղ­ծեց, բա­րի է, իսկ չա­րը չա­րար­ված է` ստեղծ­ված չէ Աստ­ծո կող­մից:
Աստ­ված ստեղ­ծեց տիե­զեր­քը և մար­դուն, որ­պես­զի զար­գա­նան և կա­տա­րե­լա­գործ­վեն, և ա­մեն մի փորձ՝ խա­փա­նե­լու այդ ըն­թաց­քը, չար է և տա­նում է դե­պի ոչն­չա­ցում: Ե­թե չա­րը հա­մախ­մբ­վի և ամ­բող­ջա­նա, տեղ չի ու­նե­նա ի­րեն բա­րին կցե­լու, և ակն­հայտ կերևա իր չա­րու­թյու­նը, իսկ ի բնե բա­րի և Բա­րի Ա­րար­չին կա­մա թե ա­կա­մա ձգ­տող մար­դը ան­պայ­մա­նո­րեն կմեր­ժի բա­ցա­հայտ չա­րը, այդ պատ­ճա­ռով սա­տա­նան տար­բեր կերպ է խա­բում մարդ­կանց՝ իր ո­րո­մին մի քիչ ցո­րեն, և կամ ճշ­մար­տու­թյան ցո­րե­նին մի քիչ ո­րոմ խառ­նե­լով: Մեր թշ­նա­մին, ըստ էու­թյան, մեկն է, սա­կայն բա­զում են նրա զեն­քե­րը և կոր­ծա­նա­րար մի­ջոց­նե­րը, ո­րոնք ուղղ­ված են իր թի­րա­խին` մեր հա­վի­տե­նա­կան ե­րա­նա­վետ կյան­քին: Նա այն խլում է մե­զա­նից մի քա­շող սար­քի մի­ջո­ցով, որ կոչ­վում է աշ­խարհ, և ո­րը այ­սօր հե­ռուս­տա­ցույ­ցի մի­ջո­ցով հա­սա­նե­լի է բո­լո­րին: Մեր նպա­տակն է, որ­պես­զի մեր ըն­թեր­ցո­ղը հաս­կա­նա, որ յու­րա­քան­չյուր ար­ծարծ­վող նյութ կար­դա­լով, նա կանգ­նում է կեն­սա­կան ընտ­րու­թյան ա­ռաջ, իսկ ընտ­րու­թյու­նը են­թադ­րում է ըն­դու­նում-բա­ցա­ռում մե­խա­նիզմ. դուք ընտ­րում եք եր­կու­սից մե­կը: Խոս­քը եր­կընտ­րան­քի մա­սին չէ, այլ հս­տակ և ո­րո­շա­կի ընտ­րու­թյան, քան­զի լույ­սը և խա­վա­րը, բա­րին և չա­րը, լա­վը և վա­տը, սևը և սպի­տա­կը չեն կա­րող նույն հար­թու­թյան վրա լի­նել և նույն ար­ժե­չա­փե­րով գնա­հատ­վել: Եվ յու­րա­քան­չյուր մարդ պետք է գի­տակ­ցի, որ ին­քը կրե­լու է իր կա­տա­րած ընտ­րու­թյան ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը և բո­լոր հետևանք­նե­րը, և ոչ ո­քի դրա հա­մար չպետք է մե­ղադ­րի:
Երբ հրեա­նե­րը խա­չում էին Փառ­քի Տի­րո­ջը, Նա ա­ղո­թում էր Հո­րը. «Նե­րի՛ր նրանց, Հա՛յր, քան­զի չգի­տեն, թե ինչ են ա­նում»: Նրանք փոր­ձում էին մա­րել Ար­դա­րու­թյան Ա­րե­գա­կը, ո­րով­հետև տգի­տու­թյան խա­վարն էր պա­տել նրանց հո­գին, և նրանք Տիե­զեր­քի Տի­րո­ջը և Ա­րար­չին լե­ղա­խառն քա­ցախ էին հրամց­նում, ո­րով­հետև չէին կա­րո­ղա­նում զգալ Կյան­քի քաղց­րու­թյու­նը:
Բայց ար­դա­րա­ցիո­րեն պետք է նկա­տել. հրեա­նե­րը Տի­րո­ջը խա­չե­ցին մեկ ան­գամ և չէին ճա­նա­չում Նրան, իսկ մենք, որ հա­վակ­նում ենք Նրան ա­ռա­ջի­նը ճա­նա­չած և ըն­դու­նած ազ­գի կոչ­մա­նը, Նրան սպա­նում ենք ա­մեն ան­գամ, երբ տուրք ենք տա­լիս տգի­տու­թյա­նը և խա­վա­րամ­տու­թյա­նը, երբ Աստ­ծո Ի­մաս­տու­թյու­նը` Հի­սուս Քրիս­տո­սին, փո­խա­րի­նում ենք աշ­խար­հա­յին ի­մաս­տա­կու­թյամբ:
Ճշ­մա­րիտ գի­տու­թյու­նը, բարձ­րա­գույն ի­մա­ցա­կա­նու­թյու­նը հա­վատն է աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյան՝ Սուրբ գրքի հան­դեպ, հա­վա­տը Կյան­քի և Ճշ­մար­տու­թյան Խոս­քի հան­դեպ, հա­վա­տը Հի­սուս Քրիս­տո­սի հան­դեպ: Միայն լույ­սը ու­նե­նա­լով կա­րող ենք ցրել խա­վա­րը և միայն ճշ­մա­րիտ գի­տու­թյամբ կա­րող ենք մեր­ժել կեղծ գի­տու­թյու­նը:
Խոր­հենք մեր ընտ­րու­թյան շուրջ, խոր­հենք լր­ջո­րեն և սե­փա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյան խոր գի­տակ­ցու­թյամբ: Իսկ մենք դեռ ընտ­րու­թյուն կկա­տա­րենք ար­ժե­քա­վոր ու անհ­րա­ժեշտ շատ բա­նե­րի և աշ­խար­հի կող­մից մեզ ա­ռա­ջարկ­վող դրանց ան­պի­տան և վտան­գա­վոր տար­բե­րակ­նե­րի միջև, ճշ­մա­րիտ ի­րա­կա­նու­թյան և կեղծ ի­րա­կա­նու­թյան միջև: Կփոր­ձենք գտ­նել սահ­ման­նե­րը բա­նա­կա­նի և ան­բա­նա­կա­նի, գերբ­նա­կա­նի, բնա­կա­նի և անբ­նա­կա­նի միջև: Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յու­թյու­նը կամ կեն­դա­նու­թյու­նը և, որ­պես կա­նոն, մեր կյան­քը ա­ռա­վել ար­ժե­քա­վոր է դառ­նում, երբ այն նվի­րում ենք մեր Ա­րար­չին, կամ մեզ նման մար­դուն:
Մեր կյան­քը անկ­րկ­նե­լի, անն­կա­րագ­րե­լի, մեր սե­փա­կան ընտ­րու­թյան հիա­նա­լի և միակ հնա­րա­րա­վո­րու­թյունն է, ո­րը ճիշտ օգ­տա­գոր­ծե­լով է միայն, որ մենք ոչ թե գո­յու­թյուն կպահ­պա­նենք, այլ իս­կա­պես կապ­րենք:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ