ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ լարված մթնոլորտի մասին

Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ լարված մթնոլորտի մասին
24.01.2020 | 16:26

Հաճելի և ցանկալի չէ, որ խորհրդարանում այդպիսի երևույթներ լինեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում չհանդարտվող կրքերին, մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավորների հայհոյախառն խոսքերին։


«Սադրանք էր, որը երկու կողմից էր՝ և «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի, որ պոռթկումներ եղան։ Պետք է չլիներ, բայց մարդիկ ռոբոտներ չեն, մարդիկ են։ Պետք է տվյալ միջադեպը չլիներ։ Պետք է այնպես անենք, որ չլինի, ոչ մեկիս էլ հաճելի չի», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ