Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՀ-ի և ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են բրեկզիտի համաձայնագիրը

ԵՀ-ի և ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են բրեկզիտի համաձայնագիրը
24.01.2020 | 16:27

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, որ Եվրախորհրդարանում վավերացնելու հնարավորություն է ստեղծում: ԵՀ-ի նախագահը Twitter-ում գրել է. «Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, որ ը թույլ է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»: Շառլ Միշելը Twitter-ում նշել Է, որ ԵՄ-ն և ՄԲ-ն «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, որից պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ