Բաղդադում ցույց է ամերիկյան ներկայության դեմ՝ հայտնել Է Al-Sumaria հեռուստաալիքը: Բազմամարդ ցույցն սկսվել Է հունվարի 24-ի առավոտյան Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում: Ցուցարարները ծածանում են Իրաքի դրոշները և վանկարկում են հայրենասիրական կարգախոսներ: Ազդեցիկ շիա քաղաքական գործիչ և կրոնական առաջնորդ Մուքթադա աս Սադրը, որ «Սայրուն» դաշինքի ղեկավարներից մեկն է Իրաքի խորհրդարանում, մարդկանց հորդորել Է դուրս գալ խաղաղ ցույցի՝ պահանջելով վերջ դնել ամերիկյան զինված ուժերի ներկայությանը երկրում: Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու օգտին, հանդես Է եկել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով: