Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հասմիկ Պապյան. Հաղթեցինք և հաղթելու ենք

Հասմիկ Պապյան. Հաղթեցինք և հաղթելու ենք
24.01.2020 | 16:51

Հասմիկ Պապյանը, անդրադառնալով Ռուզան Մանթաշյանի` փետրվարի յոթին «SemperOpernball»-ին մասնակցությանը, Ֆեյսբուք- ում գրել է. ՙՀաղթեցինք և հաղթելու ենք: Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք օպերային պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Սա հաղթանա՞կ է՝ կհարցնեն շատերը: Այո, անկասկած: Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»,-նշել է երգչուհին:


Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, որ սատարել են` առանձնակի շնորհակալություն հայտնելով Նարինե Աբգարյանին: «Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետևողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը` ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների:
Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է, մասնավորապես, երիտասարդներին. որտեղ էլ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է…
Հաղթեցինք և հաղթելու ենք»,-եզրափակել է Հասմիկ Պապյանը:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ