Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինք­ներս մեր գլ­խին չսար­քենք

Ինք­ներս մեր գլ­խին չսար­քենք
31.03.2020 | 00:41
Մեր քա­ղա­քա­ցի­նե­րը կա­րող են տու­գանք­նե­րից զերծ մնալ, ե­թե չմո­ռա­նան կամ չա­լա­րեն և տա­նից դուրս գա­լիս լրաց­նեն ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ տե­ղա­շարժ­ման թեր­թի­կը։ ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը պար­բե­րա­բար հայ­տա­րա­րում է, թե քա­նի մար­դու նկատ­մամբ է ար­ձա­նագ­րու­թյուն կազմ­վել, ո­րոնց մոտ չի ե­ղել ան­ձը հաս­տա­տող փաս­տա­թուղթ, կամ խախ­տել են ինք­նա­մե­կու­սա­ցու­մը։ Ինչ է նշա­նա­կում խախ­տել է ինք­նա­մե­կու­սա­ցու­մը` հե­ռա­խո­սազ­րույ­ցով ճշ­տե­ցինք ոս­տի­կա­նու­թյան լրատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան պետ Ա­շոտ Ա­հա­րո­նյա­նից. «Ինք­նա­մե­կու­սաց­ման խախ­տում է հա­մար­վում, երբ քա­ղա­քա­ցին չի ու­նե­նում ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տե­ղա­շարժ­ման թեր­թի­կը»։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 87034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ