Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեփական ձախողումները երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար որոշ պաշտոնյաներ փորձում են որպես մեղավոր ներկայացնել ԶՊՄԿ-ին

Սեփական ձախողումները երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար որոշ պաշտոնյաներ փորձում են որպես մեղավոր ներկայացնել ԶՊՄԿ-ին
28.05.2020 | 00:15

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հայտարարել է. «Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը: Մասնավորապես, հրապարակվող նյութերում և այլ կերպ տարածվող տեղեկություններում պարբերաբար հատուկ շեշտադրվում է ենթադրյալ ապօրինի գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող անձանց ուղղակի կամ անուղղակի կապը ԶՊՄԿ-ի հետ՝ ստեղծելով ընկերության ներգրավվածության պատրանք: Առավել ևս, այն պարագայում, երբ այդ անձանց գերակշիռ մասը որևէ առնչություն չունի ընկերության հետ:
Ցավալի է, որ այդ կերպ են վարվում ոչ միայն այս կամ այն սուբյեկտիվ դրդապատճառներով և նեղ անձնական շահերով առաջնորդվող լրատվամիջոցներ կամ անձինք, այլ նաև՝ որոշ պաշտոնյաներ, որ փորձում են սեփական ձախողումները և հեղինակության բացակայությունը երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար, որպես մեղավոր և պատասխանատու ներկայացնել ԶՊՄԿ-ին: Փաստ է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ունի ավելի քան 4600 աշխատակից, որոնցից մոտ 2600-ը Քաջարանի, իսկ 1800-ը Կապանի բնակիչներ են. Քաջարանում չկա որևէ ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը չհանդիսանա ընկերության աշխատակից: Բացի այդ, ընկերությունն անուղղակի աշխատանքով է ապահովում ավելի քան 15 000 մարդու՝ իր կապալառուների, մատակարարների և փոխկապակցված ընկերությունների միջոցով: Նման պայմաններում, ցանկության դեպքում հնարավոր է առանց որևէ դժվարության Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասնակիցների մեջ գտնել ԶՊՄԿ-ի հետ ինչ-որ առնչություն ունեցող անձանց (աշխատակից, կապալառու, մատակարար, նրանց ընտանիքի անդամ, հարազատ, սոցիալական ծրագրի շահառու, ազդակիր համայնքի բնակիչ և այլն):
Ստիպված ենք հիասթափեցնել անժամանակ խանդավառված բոլոր սուբյեկտներին, կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածող անհատներին և պաշտոնապես հայտնել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որևէ առնչություն չունի և չի ունեցել 2020-ի մայիսի 24-ին, նախորդած և հաջորդած օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձություններին:


Չնայած տարբեր տեսակի սադրանքներին և խարդավանքներին՝ չենք ներքաշվելու քաղաքական և մեր անմիջական տնտեսական գործունեության հետ կապ չունեցող այլ գործընթացներում, նույնիսկ այս դժվարին ճգնաժամային պայմաններում շարունակելու ենք աշխատել, պահպանել աշխատատեղերը, ապահովել ընկերության հազարավոր աշխատողների և սոցիալական ծրագրերի շահառուների բարեկեցությունը, ապրել հայրենիքի հոգսերով:


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերությունն ունակ է բոլոր հարթակներում օրինական պաշտպանելու իր ու իր բազմահազարանոց կոլեկտիվի ու դրա յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը»:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ