ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մուկն էլ, ամենակարևորը՝ մուկը

Նիկոլ Փաշինյան. Մուկն էլ, ամենակարևորը՝ մուկը
28.05.2020 | 00:18

ԱԺ -կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Միքայել Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքների մասին:

«Ես ձեզ խնդրում եմ՝ մի հատ ջախջախեք այդ մտայնությունները՝ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռնե՞ր են մեկնում»,- հարցրեց Ուրիխանյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի՝ որպես մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողները առաջին հերթին պետք է հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է ՊԵԿ-ում Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված: «Ըստ իմ տեղեկությունների՝ ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես, սելիտրայի անվան ներքո: Եվ դրա արդյունքում ՀՀ-ին պատճառվել է մոտ 20 մլրդ դրամի վնասի: Ինչ վերաբերում է Հայաստանից ծխախոտի արտահանման տիրույթին, ես ուզում եմ ասել, որ առնվազն վերջին 5 տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխվել: Եվ եթե այդտեղ կա պրոբլեմ, ուրեմն այդ պրոբլեմի պատասխանը պետք է առաջին հերթին պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ Կրասնոդարի երկրամասում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որն արտահանվել է Հայաստանից: Եթե հետ պտտենք իրադարձությունը և քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, այդ գործողությունների մեջ ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև որևէ բան փոխելը կլինի ապօրինի: Մարդը գալիս ասում է՝ ես ծխախոտ եմ արտահանում ՀՀ-ից, օրինակ, Աֆղանստան և թռնում եմ Ռուսաստանով դեպի Աֆղանստան: Եվ, վարչապետի խոսքով, այդ մարդը թռնում է, օրինական ձևակերպում է ապրանքը: «Եթե այսօր էլ լինի այդ նույն բեռը, նույնկերպ ձևակերպելու է, թռնելու է: Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում՝ վերալիցքավորման նպատակով, բայց ծխախոտի մի մասը փորձ է արվում բեռնաթափել այնտեղ, Հայաստանի իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ շատ մարդիկ հարցնում են՝ բա այս կոռուպցիոներները ինչո՞ւ չեն սսկվում: «Ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի արդյունքում կսսկվեն, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խոր ցեխի մեջ են իրենք, որից դուրս գալ չեն կարող: Ասենք՝ Սերժ Սարգսյանը, իրենք բոլորը՝ պապիկը՝ Միշիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ պապիկից, մուկն էլ, ամենակարևորը մուկը վերջից քաշի, մեկ ա չեն պլստալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ