ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է էներգակիրների միջազգային շուկան

Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է էներգակիրների միջազգային շուկան
28.05.2020 | 00:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում քննարկել է էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակը: Կողմերը կարևորել են ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:


«Շարունակվել են մտքերի փոխանակումը էներգակիրների շուկայում իրավիճակի շուրջ: Երկու կողմերն էլ ընդգծել են համատեղ ջանքերի գործադրման կարևությունը ապրիլին ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման սահմանափակման ուղղությամբ»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ