Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հաղ­թա­նա­կած երկ­րի ղե­կա­վա­րը խա­ղա­ղու­թ­յուն է մու­րում Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դից»

«Հաղ­թա­նա­կած երկ­րի ղե­կա­վա­րը խա­ղա­ղու­թ­յուն է մու­րում Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դից»
19.06.2020 | 00:44

Որ­քան շատ է Ա­լիևն իր ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի չա­փա­բա­ժի­նը մե­ծաց­նում, այն­քան ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ բաց ու ան­կեղծ խո­սե­լու Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ոգևո­րու­թյու­նը ա­վե­լա­նում է։ Բայց մեծ հարց է, թե հա­յաս­տան­ցի­նե­րի ու ար­ցախ­ցի­նե­րի հետ ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի շուրջ բաց ու ան­կեղծ խո­սե՞լ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ հի­մա էլ հեր­թը հա­սել է ադր­բե­ջան­ցի­նե­րին։ Ո՞վ է ա­սել, որ ադր­բե­ջան­ցի սպա Ռա­միլ Սա­ֆա­րո­վի կող­մից հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նի սպա­նու­թյան գոր­ծով ՄԻԵԴ ո­րոշ­մա­նը զրո ար­ձա­գանք ու վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րող վար­չա­պե­տին հայ ժո­ղո­վուր­դը կլիա­զո­րի իր ա­նու­նից ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ բա­նակ­ցե­լու գոր­ծը։ Ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ խո­սե­լու, ներ­քին ու ար­տա­քին խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք ա­զա­տա­մար­տիկ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ հետ։

-Ի՞նչ դիր­քո­րո­շում ու­նեք Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Սա ի­րա­վա­կա՞ն գոր­ծըն­թաց է, թե՞ քա­ղա­քա­կան հե­տապն­դում։
-Սա ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին ճն­շե­լու իշ­խա­նու­թյան հեր­թա­կան քայլն է, միան­շա­նակ դա քա­ղա­քա­կան հե­տապն­դում է։ Այ­սօր ան­նա­խա­դեպ բան է տե­ղի ու­նե­նում, երբ խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը միաս­նա­բար պա­հան­ջում են իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը։ Ի­րեն օ­րի­նա­կան հա­մա­րող իշ­խա­նու­թյունն ըն­դա­մե­նը 2 տար­վա ըն­թաց­քում հա­սավ այն բա­նին, որ մեկ օ­րա­կար­գի շուրջ հա­վա­քեց գրե­թե ընդ­դի­մա­դիր բո­լոր ու­ժե­րին։ Սա իշ­խա­նու­թյան «շնորհքն» է, որ բո­լո­րը հա­մախ­մբ­վե­ցին ու կա­ռա­վա­րու­թյան, նրա ղե­կա­վա­րի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­ցին։
-Նոր­մա՞լ է, որ հա­մա­վա­րա­կի այս շր­ջա­նում, երբ Հա­յաս­տա­նի ցու­ցա­նիշ­նե­րը ռե­կոր­դա­յին են, իշ­խա­նու­թյան հոգ­սը քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին լռեց­նե­լը, իր ճա­նա­պար­հից հե­ռաց­նելն է։
-Հաշ­վի առ­նե­լով մեր իշ­խա­նու­թյան կեն­սագ­րու­թյու­նը, ա­նընդ­հատ մե­ղա­վոր­ներ գտ­նելն ու թի­րա­խա­վո­րե­լը, ձա­խո­ղում­նե­րի ողջ մե­ղա­վո­րու­թյու­նը ժո­ղովր­դի վրա բար­դե­լը, պետք չէ այլ բան սպա­սել նման ու­ժից։ Ե­թե մարդն ու­նի ծրա­գիր, կա­ռա­վար­ման տես­լա­կան և հա­յե­ցա­կարգ, նոր­մալ է մո­տե­նում ա­ռողջ քն­նա­դա­տու­թյա­նը, փոր­ձում է եր­կի­րը զար­գաց­նել, անվ­տան­գա­յին խն­դիր­նե­րը լու­ծել, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­րե­լա­վել, իսկ այս­պի­սի վի­ճակ­նե­րում, բնա­կա­նա­բար, միակ հոգ­սը լի­նե­լու էր հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը։ Բայց քա­նի որ այս իշ­խա­նու­թյունն ի սկզ­բա­նե տա­պա­լել է ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քը, ան­լուրջ մո­տե­ցում է ցու­ցա­բե­րել ա­մեն հար­ցում, չի կա­րող պայ­քա­րել հա­մա­վա­րա­կի դեմ։ Ա­վե­լին, ան­լուրջ իշ­խա­նու­թյու­նը հի­մա պա­հան­ջում է լուրջ վե­րա­բեր­վել իր ո­րո­շում­նե­րին, ին­չը պար­զա­պես ան­հե­թե­թու­թյուն է։ Ժո­ղո­վուրդն ա­վե­լի պա­տաս­խա­նա­տու է վե­րա­բեր­վում ի­րա­վի­ճա­կին, քան իշ­խա­նու­թյու­նը։ Չնա­յած այս հան­գա­ման­քին, իշ­խա­նու­թյունն այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, թե այս վի­ճա­կի մե­ղա­վո­րը ժո­ղո­վուրդն է, իբր մար­դիկ չեն հետևում կա­նոն­նե­րին, հա­կա­ռակ­վում են ո­րո­շում­նե­րին։ Ե­թե ան­գամ ո­րոշ քա­ղա­քա­ցի­ներ ընդ­դի­մա­նում են այդ ո­րո­շում­նե­րին, դրա միակ պատ­ճա­ռը իշ­խա­նու­թյան ի սկզ­բա­նե ստեղ­ծած ան­լր­ջու­թյան, ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան մթ­նո­լորտն է։ Եր­կու տա­րի շա­րու­նակ այս իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված է ներ­քա­ղա­քա­կան բզկ­տոց­նե­րով, ոչ մի ա­ռա­ջըն­թաց չկա որևէ ո­լոր­տում։
-Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը տա­պա­լե­լու և տա­րա­ծաշր­ջա­նում վատ ցու­ցա­նիշ­նե­րով ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կանն զբա­ղեց­նե­լու հա­մար այս իշ­խա­նու­թյու­նը չպե՞տք է առն­վազն հա­մա­պա­տաս­խան ո­լոր­տի ղե­կա­վա­րին վա­ղուց աշ­խա­տան­քից հե­ռաց­ներ։ Ի վեր­ջո, այս ա­մե­նի հա­մար պա­տաս­խա­նա­տու­ներ կան, ո­րոնք ձա­խո­ղել են ի­րենց աշ­խա­տան­քը։
-Ժա­մա­նա­կին տար­բեր ան­հատ­ներ բարձ­րա­ձայ­նում էին, որ պետք է ան­հա­պաղ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել, կա­րան­տին մտց­նել, փո­ղոց­ներ ախ­տա­հա­նել ու ճիշտ կազ­մա­կեր­պել կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը, սա­կայն իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված էր հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վով։ 3 մի­լիո­նից էլ քիչ բնակ­չու­թյուն ու­նե­ցող մեր երկ­րին տեր կանգ­նե­լու, ա­ռող­ջա­պա­հա­կան ա­ղե­տից հետ պա­հե­լու հա­մար պետք չէր լի­նել աշ­խար­հի գի­գանտ­նե­րից մե­կը։ Ե­թե մի բուռ ժո­ղովր­դին չես կա­րող տեր կանգ­նել, դու ի՞նչ գործ ու­նես իշ­խա­նու­թյան գլ­խին։ Հար­կա­վոր էր նա­խօ­րոք բո­լոր մաս­նա­գետ­նե­րին հա­մախմ­բել, ճիշտ քայ­լեր ի­րա­կա­նաց­նել ու եր­կի­րը չհասց­նել այս օ­րին։ Մենք մեծ հա­ջո­ղու­թյամբ շատ վա­ղուց կա­րող էինք այս խն­դի­րը լու­ծել, ոչ թե ի­րա­վի­ճա­կը հասց­նել հու­մա­նի­տար ա­ղե­տի։ Այս խայ­տա­ռակ ցու­ցա­նիշ­նե­րը չէինք ու­նե­նա, ե­թե մտա­հոգ ու պրո­ֆե­սիո­նալ իշ­խա­նու­թյուն ու­նե­նա­յինք, այ­նինչ այ­սօր մեր պե­տա­կա­նու­թյան թիվ մեկ մար­տահ­րա­վերն այս իշ­խա­նու­թյունն է։
-Նշե­ցիք, որ ընդ­դի­մու­թյու­նը հա­մախ­մբ­վել է մեկ հար­ցի շուրջ՝ իշ­խա­նու­թյու­նից օր ա­ռաջ հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Ի՞նչ օ­րա­կար­գով, ի՞նչ ժամ­կե­տում է հնա­րա­վոր դա ի­րա­գոր­ծել։
-Այ­սօր այս իշ­խա­նու­թյան ա­մեն օրն ա­վե­լի է վտան­գում մեր պե­տա­կա­նու­թյու­նը։ Շատ կա­րևոր է, որ գի­տակ­ցենք, թե ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը որ­քան է ձա­խող­ված։ Իսկ ե­թե դու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նես, նշա­նա­կում է քո ներ­քին անվ­տան­գու­թյու­նը ևս խա­թար­ված է։ Այ­սօր Էր­դո­ղա­նը նիստ է ա­նում և հայ­տա­րա­րում է, թե ցե­ղաս­պա­նու­թյու­նը կեղ­ծիք է, սուտ, պատ­մու­թյունն ամ­բող­ջո­վին խե­ղա­թյու­րում է և ներ­կա­յաց­նում ի­րեն հար­մար տար­բե­րա­կով։ Այս ըն­թաց­քում Ա­լիևը շա­րու­նա­կում է ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը՝ Երևանն ի­րեն­ցը հա­մա­րե­լով։ ՈՒ այս ա­մե­նի հա­մա­տեքս­տում մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում հայ­կա­կան ճշ­մա­րիտ խոս­քը չկա, հայ­կա­կան լոբ­բին­գը թու­լա­ցել է, մինչ­դեռ տե­ղե­կատ­վա­կան, դի­վա­նա­գի­տա­կան մեծ ար­շավ է սկ­սել թուրք-ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան։ Այս ըն­թաց­քում մեր իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված է ընդ­դի­մա­խոս­նե­րով, մե­ղադ­րում է ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, բո­լո­րին։
-Բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նի ջան­քերն էլ պետք է գնա­հա­տել, նա ցան­կա­նում է ար­դեն ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ բաց ու ան­կեղծ խո­սել։
-Փա­շի­նյա­նը կար­ծում է, որ ե­թե Ա­լիևի հետ չի ստաց­վում երկ­խո­սու­թյու­նը, ու­րեմն ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ պի­տի խո­սել։ Իր իսկ սի­րած ո­ճով ա­սեմ, օ­դում կախ­ված լու­րե­րի հա­մա­ձայն, նա ո­րո­շել է ադր­բե­ջա­նե­րեն ու­ղերձ հղել ադր­բե­ջան­ցի­նե­րին։ Այ­սինքն, հաղ­թա­նա­կած երկ­րի ղե­կա­վա­րը խա­ղա­ղու­թյուն է մու­րում Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դից։ Այ­սօր­վա ներ­քա­ղա­քա­կան բո­լոր խա­ղե­րի նպա­տա­կը մեր երկ­րի անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­ցող խն­դիր­նե­րից, Ար­ցա­խի հար­ցից շե­ղելն է։
-Կա­րե­լի՞ է Ձեր խոս­քից են­թադ­րել, որ ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րում վտան­գա­վոր զար­գա­ցում­ներ կան, և հի­մա այս ա­մենն ար­վում է, որ­պես­զի հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը դրա­նից շե­ղեն։
-Ա­յո, չի բա­ցառ­վում։ Այ­սօր իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լել է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը և ըն­դ­հան­րա­պես երկ­րի կա­ռա­վա­րումն ամ­բող­ջու­թյամբ։ Նրանց գնա­լը ժա­մա­նա­կի խն­դիր է։ Ան­գամ կո­րո­նա­վի­րու­սի փաստն են նրանք օգ­տա­գոր­ծում և մարդ­կանց վա­խի մեջ պա­հում։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, որ երկ­րի ղե­կա­վարն ան­ձամբ հայ­տա­րա­րի, թե մենք դժոխ­քի մի­ջով ենք անց­նում։ Միա­ժա­մա­նակ ներ­քին բա­խում­ներ են ստեղ­ծում, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տը թե­ժաց­նում։ ՈՒ ա­մենևին չեմ բա­ցա­ռում, որ այս ըն­թաց­քում Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րենց ծրագ­րերն են ակ­տիվ ի­րա­գոր­ծում։ Այս իշ­խա­նու­թյան մեկ րո­պե ան­գամ ա­ռաջ հե­ռա­ցու­մը յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու անվ­տան­գու­թյու­նից է բխում։ Այս գոր­ծում կապ չու­նի, թե այս կամ այն քա­ղա­քա­կան գործ­չին ըն­դու­նում ենք, թե ոչ, նժա­րին դր­ված է յու­րա­քան­չու­րիս անվ­տան­գու­թյան հար­ցը։
-Վեր­ջին օ­րե­րին այս հար­թա­կում Հա­յաս­տա­նը ի­րար հա­ջոր­դող կո­րուստ­ներ է ար­ձա­նագ­րում։ Նախ ԵԽ պատ­գա­մա­վո­րի ոչ հա­յան­պաստ ձևա­կեր­պում­նե­րով հայ­տա­րա­րու­թյու­նը, հե­տո մեր երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի տվյալ­նե­րը հայ­տն­վե­ցին ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռ­քում։ Այս ա­մենն ին­չի՞ ա­պա­ցույց է։
-Այս ա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հայ­կա­կան լոբ­բին­գը քնած է, իսկ հա­կա­ռա­կոր­դինն էլ շատ ակ­տիվ է, խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը ԵԽԽՎ-ում ընդ­հան­րա­պես գործ չի ա­նում։ Այդ ա­մե­նը նաև ա­պա­ցու­ցում է այն, ինչ վերևում նշե­ցի՝ ու­նենք անվ­տան­գու­թյան լուրջ խն­դիր, որն առ­նչ­վում է յու­րա­քան­չյու­րիս, ու ար­դեն վտան­գը մեր դուռն է թա­կում։ Այ­սօր ի պաշ­տո­նե երկ­րի անվ­տան­գու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը բա­ցար­ձակ ի­րենց գոր­ծա­ռույթ­նե­րը չեն ի­րա­կա­նաց­նում։ Ե­թե ԵԽ պատ­գա­մա­վոր­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նում աս­վում է, թե մենք իբր «օ­կու­պաց­րել ենք» մեր ա­զա­տագ­րած հո­ղե­րը, ու դա չի ստա­նում քա­ղա­քա­կան հա­մար­ժեք պա­տաս­խան, նշա­նա­կում է հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն ամ­բող­ջո­վին տա­նուլ է տր­ված։
-Ո՞րն է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ան­ցն­ցում ել­քը։
-Միան­շա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա, ժո­ղո­վուր­դը պի­տի գտ­նի այս ի­րա­վի­ճա­կում տար­բե­րակ ու ան­հա­պաղ պա­հան­ջի իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը։ Այ­սօր Հա­յաս­տա­նը մե­կու­սա­ցած վի­ճա­կում է, բո­լոր հարևան­նե­րի, գոր­ծըն­կեր պե­տու­թյուն­նե­րի հետ ու­նի խն­դիր­ներ՝ սկ­սած Չի­նաս­տա­նից մինչև Ի­րան, Ռու­սաս­տան։ Ինչ­պես է ստաց­վում, որ Փա­շի­նյա­նը բո­լո­րի հետ ու­նի խն­դիր, բա­ցի Ադր­բե­ջա­նից ու Թուր­քիա­յից։ Ե­թե մի փոքր ան­գամ անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րը գի­տակ­ցում ենք, պետք է հաս­կա­նանք ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը և հաս­նենք այս իշ­խա­նու­թյան հե­ռաց­մա­նը։ Հի­մա այլևս խն­դի­րը ան­ձի մա­սին չէ, այլ եր­կի­րը փր­կե­լու։ Պետք է լի­նի ան­ցու­մա­յին, ժա­մա­նա­կա­վոր իշ­խա­նու­թյուն, ո­րից հե­տո ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, որ կա­րո­ղա­նանք ա­ռա­վե­լա­գույնս քիչ վնաս­նե­րով փր­կել մեր պե­տու­թյունն ու պե­տա­կա­նու­թյու­նը։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ