Տես, Տէր, զլքումն որովայնի իմոյ, որ զօրացեալ է ի վերայ իմ, և հանապազ ցանկայ կերակրոց և ըմպելեաց և համեղութեան խորտկաց. այլ դու, Տէր, յամենայնի կարող, կտրեա զցանկութիւն մարմնոյս տենչանաց։
Նայեա, Տէր, ի նեխեալ և ի թարախեալ հոգի իմ, և լուա աստուածային ջրով քով. և հոգեւոր աղիւդ համեմեա, և անուշահոտ իւղովդ սրբով օծեա, և կատարեալ առողջութիւն ընձեռեա։
Առաջնորդեա ինձ, Տէր, ի նեղ և ի նուրբ ճանապարհը, որպէս առաջնորդեցեր սրբոց քոց, և զօրացո զտկարութիւն, իմ` ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ջերմեռանդն սրտիւ։
Ողորմեա, Տէր, բնակողիս յանբնակ անապատիս, և ի ձեռն սորին արժանաւորեա զիս խառնիլ ընդ առաջին սուրբ հարանցն` արի և զգաստ ժուժկալութեամբ ժառանգել զխոստացեալ պարգեւսն։
Ազատեա զիս, Տէր, ի ծառայութենէ մեղաց և խառնեա զիս ի թիւս ծառայից քոց, որք սիրեցին զքեզ և զպատուիրանս քո պահեցին. տուր զերկիւղ նոցա ի սրտի իմում, և ուսո զիս գնալ ի շաւիղս գնացից նոցա։
Հալածեա, Տէր, զխաւար ի հոգւոյ իմմէ, և զգեցո զլոյս արդարութեան ճառագայթից քոց. զարդարեա երկիւղիւ և զղջմամբ արտասուաց զսիրտ իմ երկնչել ի դատաստանաց քոց, և պահել զամենայն պատուիրանս քո։
Հան, Տէր, զփուշ մեղաց ի սրտէ իմմէ, զի զհոգի իմ հանապազ խոցոտէ և վիրաւորէ. և սերմանեա սերմն բարի ի սրտի իմում՝ աճեցուցանել և պտղաբերել զարդարութեան պտուղն։
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։