Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար

Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար
25.12.2020 | 21:01

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին դիմել է Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին, գրում է Vatican News-ը։ Պոնտիֆիկոսն աղոթել է նաև Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար։ Հռոմի պապը ցավով հիշել է ռազմական հակամարտությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Իսրայելում և Պաղեստինում և բազմաթիվ մարդկանց տառապանքների պատճառ են դարձել: Նա այդ երկրներում բանակցությունների միջոցով խաղաղության հետևողական պահպանման կոչ է արել, գրում է Vatican News-ը։ «Թող Բարձրյալի որդին աջակցի միջազգային հանրության և ներգրավված երկրների՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարի ռեժիմը շարունակելու հանձնառությանը»,- ասել է Հռոմի պապը։ Նա աշխարհին կոչ է արել համախմբվել և օգնություն ցուցաբերել հակամարտություններից, հումանիտար ճգնաժամից և բնական աղետներից տուժած երկրներին։

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ