Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայկ Մարությանը հրաժարական կտա՞

Հայկ Մարությանը հրաժարական կտա՞
16.01.2021 | 12:35

«Հրապարակը» գրում է.

«Համառ լուրեր են շրջում, թե մինչեւ հունվարի վերջ դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մենք գրել էինք, որ Մարուքյան-Փաշինյան հարաբերությունները տեւական ամիսներ է` լարված են, Փաշինյանը դեկտեմբերի վերջերին նրան փոխանցել է, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունով անվստահություն կհայտնեն եւ կհեռացնեն, բայց Մարությանը ժամանակ է խնդրել եւ ասել, որ ինքնակամ կգնա։ Նրա փոխարեն շրջանառվում է ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի անունը»։

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ