ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հե­րիք է, բավ է ամ­բիոն­նե­րից, ե­թեր­նե­րից գո­ռաք, խնա­յեք մարդ­կանց նյար­դե­րը

Հե­րիք է, բավ է ամ­բիոն­նե­րից, ե­թեր­նե­րից գո­ռաք, խնա­յեք մարդ­կանց նյար­դե­րը
12.05.2020 | 00:33
Կա­մա­յա­կա­նու­թյու­նը պետք է մա­րել ա­վե­լի շուտ, քան հր­դե­հը։ Դեռ ան­տիկ դա­րաշր­ջա­նում այս հա­մոզ­մուն­քին էր հույն փի­լի­սո­փա Հե­րակ­լի­տը։ Տպա­վո­րու­թյուն է, թե Հա­յաս­տա­նի կող­քով են ան­ցել դա­րե­րը, ոչ մի դաս չեն թո­ղել։ Քիչ է ա­սել, թե նո­րօ­րյա Հա­յաս­տա­նում այս պարզ ի­րո­ղու­թյու­նը չի գի­տակց­վում, փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյունն օր օ­րի բոր­բո­քում է կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի կրա­կը՝ դառ­նա­լով «յուղ լց­նող»։ «Հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյունն այ­սօր «հն­ձում» է այն, ինչ եր­կու տա­րի ա­ռաջ «ցա­նել» էր հրա­պա­րակ­նե­րում ու փո­ղոց­նե­րում։ Այ­սօր խտաց­ված ա­տե­լու­թյու­նը ճի­պո­տա­հա­րում է իշ­խա­նու­թյա­նը՝ ներ­սից ու դր­սից, սփռ­վել է ողջ երկ­րով մեկ ու ա­մեն օր մի տե­ղից ճայ­թում է։
Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ նա­խորդ շա­բաթ խոր­հր­դա­րա­նում, այն­քան մտա­հո­գիչ չէր, որ­քան դրան հետևած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը, ո­րի ա­մեն բառն ան­հաշտ պայ­քա­րի մեջ է ի­րա­կա­նու­թյան հետ։ Բայց մինչ այդ բա­ռա­ֆոն­դի ողջ «պեր­ճան­քին» անդ­րա­դառ­նա­լը, ըն­դա­մենն ըն­դգ­ծենք, որ այս իշ­խա­նու­թյու­նը հա­տուկ մո­լուցք ու­նի տո­նե­րը հա­րա­մե­լու, հատ­կա­պես այն տո­նե­րը, ո­րոնք առ­նչ­վում են մեր հաղ­թա­նակ­նե­րի ու բա­նա­կի հետ։ Հի­շենք` հուն­վա­րի 28-ին Հա­յոց բա­նա­կի օ­րը ստ­վեր­վեց, երբ մի քա­նի ակ­տի­վիստ­նե­րի հա­տուկ ջո­կա­տա­յին­նե­րով բե­մա­կա­նաց­ված աս­ֆալ­տին փռե­ցին, նկա­րա­հա­նե­ցին ու բեր­ման են­թար­կե­ցին։ Իսկ Ե­ռա­տոնն է՛լ ա­վե­լի բարձր մա­կար­դա­կով հա­րա­մե­ցին՝ հեր­թա­կան ան­գամ փաս­տե­լով, որ մեր բա­նա­կի, մեր պա­պե­րի կեր­տած հաղ­թա­նակ­ներն ի­րենց հա­մար ար­ժեք չու­նեն։ «Իզմ»-եր, ար­ժե­հա­մա­կարգ չու­նե­ցող քա­ղա­քա­կան ու­ժից, ի­հար­կե, դժ­վար է այլ բան սպա­սել։ Խոր­հր­դա­րա­նի ծեծ­կռ­տու­քը նաև նրանց եր­կա­մյա «հե­ղա­փո­խու­թյան» հրա­շա­լի հա­յե­լին էր, ո­րը պարզ ցու­ցա­նում էր, թե ինչ ո­րակ բե­րեց այս իշ­խա­նու­թյու­նը, ինչ­պես եր­կու տար­վա ըն­թաց­քում մսխ­վեց հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը, ինչ­պես ժո­ղովր­դին ոս­կե սա­րեր խոս­տա­ցող իշ­խա­նու­թյունն այ­սօր մեծ պար­գավ­ճար­ներ է ինքն իր հա­մար սահ­մա­նել (ո­րով­հետև նվի­րյալ­ներ չկան, որ ժո­ղովր­դին ծա­ռա­յեն), իսկ ա­նա­պա­հով քա­ղա­քա­ցի­նե­րի կո­մու­նալ­նե­րի հոգ­սը թո­ղել հա­րուստ հարևա­նի հույ­սին։
Վե­րա­դառ­նանք «ան­նա­խա­դեպ» ե­լույ­թին, որ­տեղ բռ­նու­թյունն իբր դա­տա­պար­տե­լով, Փա­շի­նյանն ար­դա­րաց­րեց սե­փա­կան թի­մակ­ցի բռ­նու­թյու­նը՝ հայ­տա­րա­րե­լով, թե պատ­ճառն ընդ­դի­մու­թյան սադ­րանքն է։ Այս­տեղ բնա­կան հարց է ա­ռա­ջա­նում՝ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին ԱԺ ամ­բիո­նից ա­մեն ան­գամ սադ­րող Փա­շի­նյա­նին ին­չու՞ մի օր նույն այդ ամ­բիո­նի մոտ չծե­ծե­ցին, չս­պառ­նա­ցին «ցխել» կամ «վի­զը կտ­րել»։ Գու­ցե գի­տակ­ցու՞մ էին, որ ընդ­դի­մու­թյան գոր­ծը հենց քն­նա­դա­տելն է, հա­ճախ էլ` սադ­րե­լը։ Ա­վե­լին, վար­չա­պետ Փա­շի­նյանն էլ ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նից հետ չի մնում։ Վար­չա­պե­տի յու­րա­քան­չյուր ե­լույթ հան­րա­յին մի շեր­տին ուղղ­ված սադ­րանք է, հի­մա ի՞նչ, գան կա­ռա­վա­րու­թյուն ու... Եր­կու տա­րի ա­ռաջ քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի տնե­րի առջև դա­գաղ­ներ դնող, սև ժա­պա­վեն­ներ կա­պող, վիր­տուալ հար­թա­կում նրանց հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը տե­ղադ­րող ու ա­մե­նաայ­լան­դակ գրոհ կազ­մա­կեր­պող թի­մի ան­մի­ջա­կան պա­րագ­լուխն այ­սօր խո­սում է, թե իր թի­մա­կից­նե­րի հան­դեպ են բռ­նու­թյան կո­չեր ա­նում։ Այդ դու՞ք պի­տի նման երևույթ­նե­րից խո­սեք ու պա­հան­ջեք, որ ձեր հան­դեպ նման բան թույլ չտան։ Իսկ ո՞վ է այդ ա­մե­նի հիմ­քը դրել։ ՈՒ հե­րիք է, բավ է ամ­բիոն­նե­րից, ե­թեր­նե­րից գո­ռաք, հա­թա­թա­ներ տաք, սպառ­նաք, «պա­դեզդ­նե­րում աս­ֆալ­տին փռեք», խնա­յեք մարդ­կանց նյար­դե­րը։ Որ­քան կա­րե­լի է սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի տակ կքած ժո­ղովր­դին ա­մեն օր սնու­ցել ա­տե­լու­թյան խոս­քով։ Չե՞ք մտա­ծում, որ այդ ա­մե­նը մի օր ձեր դեմ է շուռ գա­լու։
Ի դեպ, բռ­նու­թյու­նը իբր դա­տա­պար­տե­լու ևս մեկ օ­րի­նակ։ Օ­րերս վար­չա­պե­տի տի­կի­նը, չգի­տես ին­չու, շատ նուրբ թե­մա էր ընտ­րել հան­րու­թյան հետ խո­սե­լու հա­մար։ Ի­րեն հե­տաքն­նի­չի, փաս­տա­բա­նի տեղ դրած Ան­նա Հա­կո­բյա­նը քրք­րում էր հան­րու­թյան շր­ջա­նում շատ զգա­յուն մի թե­մա, ինչ-որ վար­կած­ներ ա­ռաջ քա­շում (խոս­քը ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի հետ հոր ինք­նաս­պա­նու­թյան մա­սին է), փոր­ձում մե­ղա­վոր­ներ գտ­նել։ Հարց՝ ին­չու՞ եք ա­վե­լորդ ան­գամ թե­ման շա­հար­կում, ո՞րն է դրա նպա­տա­կը, ի՞նչ հարց եք փոր­ձում դրա­նով լու­ծել։ Ե­թե բռ­նու­թյու­նը կամ հան­րու­թյան վե­րա­բեր­մունքն եք քն­նա­դա­տում, գու­ցե սե­փա­կան ան­ձի՞ց սկ­սեք։ Օ­րի­նակ, մի օր Ան­նա Հա­կո­բյա­նը հան­րու­թյան հետ քն­նար­կե­լու թե­մա պի­տի ընտ­րի իր ա­մուս­նու եր­կու տար­վա խոս­քը, թե պե­տա­կան այ­րի ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետևան­քով ինչ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ա­տե­լու­թյուն է գե­նե­րաց­վել, և ո՞վ է, ի վեր­ջո, մե­ղա­վոր այ­սօր­վա բևե­ռաց­ված հա­սա­րա­կու­թյան հա­մար։ Այս հար­ցով հաս­տատ ար­ժե բաց զրույց ու­նե­նալ հան­րու­թյան հետ։
Այն­պես որ, սե­փա­կան երկ­րում ա­մեն օր դա­վա­ճան­ներ, գոր­ծա­կալ­ներ, դա­վա­դիր­ներ, սադ­րիչ­ներ, հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ, հիաս­թափ­ված­նե­ր, նա­խորդ ռե­ժի­մի «մնա­ցորդ­ներ», թա­լան­չի­ներ, կո­ռուպ­ցիո­ներ­ներ փնտ­րող երկ­րի ղե­կա­վա­րին պի­տի ըն­դա­մե­նը հի­շեց­նել ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյու­նը. «ծա­ռի որդն ի­րե­նից է լի­նում»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ