ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ասում են

Ասում են
09.11.2022 | 07:30

Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, թե դա իր տարածքն է, և վերջ: Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստ է ամեն ելքի. եթե Ռուսաստանը պահի Ղարաբաղը, նա կհամաձայնի, չի պահի, էլի իր համար մեկ է: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այժմ ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:

Վրաստանը նա կորցրել է, Ադրբեջանը երբեք Ռուսաստանի հետ չի լինի, նա կհաճոյախոսի Ռուսաստանի հետ, բայց նրա գլխավոր շահերը Թուրքիայի հետ են: Ղարաբաղի խնդիրն ամենակարևորն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, Ռուսաստանը կկորցնի ողջ Անդրկովկասը: Հայտնի բանաձև գոյություն ունի՝ Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ողջ Կովկասի կորուստ:


Վազգեն Մանուկյան

Դիտվել է՝ 64507

Մեկնաբանություններ