Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են

Ասում են
25.06.2022 | 13:20

Պետք չի Հայաստանի իշխանությունից որևէ արձագանքի սպասել, որովհետև ակնհայտ է՝ երբ դու գործարքի մեջ ես ու թշնամու ձեռքին տալիս ես զենք՝ տեղեկատվական, պարզ է, որ պետք է վախենաս այդ թշնամուն պատասխանել։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համր ձևանում, երբ Ալիևը հոխորտում է. պատճառը պարզ է, Ալիևի ձեռքին կան փաստեր, որոնք Փաշինյանի գերեզմանը կփորեն, եթե Ալիևը դա հրապարակեց: Սա ինքը՝ Փաշինյանը, գիտի, իսկ այն էլ, ինչ Ալիևը դեռ չի ուզում ասել իր բերանով, ասում է Օրուջի բերանով: ՀՀ գործող իշխանությունը երկիրը տանում է երկրորդ կապիտուլյացիայի և այդ նպատակով է, որ բանակի վրա փող ծախսելու փոխարեն՝ փող է ծախսում ասֆալտներ փռելու համար՝ զուգահեռաբար բանավոր պայմանավորվածություններով հանձնելով հայկական տարածքները։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 41886

Մեկնաբանություններ