Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

COVID-19. Եվրոպան արձագանքել է ԱՄՆ հայտարարությանը

COVID-19. Եվրոպան արձագանքել է ԱՄՆ հայտարարությանը
03.07.2020 | 10:23

Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հուլիսի 1-ին հայտարարել են, որ բավականաչափ պաշարներ ունեն հակավիրուսային «Ռեմդեսիվիրի», որ համեմատական արդյունավետություն է դրսևորել COVID-19-ի որոշ դեպքերի բուժման մեջ: Հունիսի 30-ին ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ առաջիկա 3 ամիսներին «Ռեմդեսիվիրի» 100% գնման համաձայնագիր է կնքել: Դա հարուցել է տագնապ, որ դեղամիջոցը հասանելի չի լինի այլ երկրների հիվանդներին: ԵՄ երկու երկրների համար այդ տագնապը չի արդարացել՝ գրում է France Presse-ը՝ հղում անելով Բեռլինի ու Լոնդոնի առողջապահության նախարարությունների հայտարարություններին: Ֆրանսիայի առողջապահության նախարարության մամլո ծառայությունից գործակալությանը չեն պատասխանել՝ ընդգծում է France Presse-ը: Gilead կոնցեռնը հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրը «Ռեմդեսիվիրը« ամբողջ աշխարհին հասանելի դարձնելն է:


«Ռեմդեսիվիրը» (Remdesivir), որ արտադրում է ամերիկյան դեղագործական Gilead Sciences ընկերությունը, անցյալ հինգշաբթի ԵՄ սանիտարական իշխանությունների հանձնարարականն է ստացել սահմանափակ օգտագործման՝ COVID-19-ով հիվանդների բուժման համար: Որպեսզի դեղը սկսի օգտագործվել կորոնավիրուսով վարակի բուժման համար անհրաժեշտ է Եվրահանձնաժողովի հավանությունը, որ կարող է հաջորդ շաբաթ տրվել: Երկուշաբթի օրվա Թրամփի վարչակազմի հայտարարությունը՝ 3 ամիս գնել «Ռեմդեսիվիրի» ամբողջ ծավալը, այլ երկրների համար դեղի պակասի կասկածներ է հարուցել: ԱՄՆ-ում «Ռեմդեսիվիրը» COVID-19-ի դեմ օգտագործման «արտակարգ դեպքերի» համար հաստատել են մայիսի 1-ին: ԱՄՆ առողջապահության նախարարությունը ապահովել է բուժման 500 000 կուրս հիվանդանոցների համար մինչև սեպտեմբերի վերջը՝ հաղորդել է «Ամերիկայի ձայնը»: Դա Gilead-ի դեղարտադրության ծրագրած ծավալի 100 տոկոսն է հուլիսին (94 200 կուրս), 80 տոկոսը օգոստոսին (174 900 կուրս) և 90 տոկոսը սեպտեմբերին (232 800 կուրս)՝ ի հավելումն կլինիկական փորձաքննության համար առանձնացված դոզաների:


Ընկերությունը երկուշաբթի հաղորդել է, որ «Ռեմդեսիվիրի» մեկ ֆլակոնն արժի 390 դոլար զարգացած երկրների համար (2340 դոլար բուժման ամբողջական կուրսի համար, 6 ֆլակոն 5 օրում): Զարգացող երկրներում պահանջարկի բավարարման համար Gilead-ը համաձայնագիր է կնքել դեղամիջոցի արտոնագրի ժամանակավոր անհատույց փոխանցման ջեներիկների 9 արտադրողների հետ՝ Հնդկաստանում, Պակիստանում ու Եգիպտոսում, որ իրենք կարող են դեղի գին նշանակել 127 երկրների շուկաներում (այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում): Այլ երկրների շուկաների համար դեղը կարտադրվի Gilead-ի գործարաններում ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ասիայում: Ընկերությունը չի պատասխանել հարցին՝ այլ երկրների հետ ստորագրվե՞լ են այնպիսի պայմանագրեր, որ անոնսել է Դոնալդ Թրամփի վարչակազմը:
RFI


Հ.Գ. Գուցե «Ռեմդեսիվիրը» հերթական դեղամիջոցն է, որի արդյունավետությունը COVID-19-ի բուժման մեջ այնքան էլ հիմնավորված չէ, բայց Հնդկաստանում, Պակիստանում, Եգիպտոսում արտադրության շրջանակներում Հայաստանն ընդգրկելը վկայում է ՀՀ ԱԳՆ-ի ու առողջապահության նախարարության աշխատանքի հակաարդյունավետությունը, կամ՝ ուղղվածությունը ոչ թե դեպի Արևմուտք, այլ՝ խոր՝ Արևելք, որ այս դեպքում, ինչպես շատ դեպքերում, պատճենում է Արևմուտքին, այսինքն՝ մենք վերածվել ենք պատճեն սպառողի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ