Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նի­կո­լը, իշ­խա­նու­թ­յան գա­լով, ե­կե­ղե­ցին, վե­հա­րա­նը պղ­ծեց, գնա­լիս էլ Շու­շին հանձ­նեց, ծա­խեց»

«Նի­կո­լը, իշ­խա­նու­թ­յան գա­լով, ե­կե­ղե­ցին, վե­հա­րա­նը պղ­ծեց, գնա­լիս էլ Շու­շին հանձ­նեց, ծա­խեց»
24.11.2020 | 00:11

Այ­սօր և հայ­րե­նի­քում, և սփյուռ­քում ապ­րող հա­յի ար­ժա­նա­պատ­վու­թյանն ա­նա­սե­լի մեծ հար­ված է հասց­վել։ Հո­գե­բա­նո­րեն այս վի­ճա­կը բա­վա­կան բարդ է հաղ­թա­հա­րել։ Ա­ռա­վել խոց­ված է հողն ա­զա­տագ­րող­նե­րի, ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, զին­վո­րա­կա­նու­թյան պա­տի­վը, ո­րոնք չեն ցան­կա­նում ոչ մի կերպ հա­մա­կերպ­վել ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ, և այս ա­մե­նը հա­մա­րում են ժա­մա­նա­կա­վոր դա­դար։ Հայտ­նի ա­զա­տա­մար­տիկ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԸ, որ ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազմն ան­ցած զին­վո­րա­կան է, այս պար­տու­թյան մեջ տես­նում է բազ­մա­թիվ հան­գա­մանք­ներ և ա­ռա­ջին հեր­թին այն, որ մենք շատ հե­ռա­ցանք Աստ­ծուց և պատժ­վե­ցինք։

-Ե­թե այ­սօր մեր ա­զա­տագ­րած հո­ղե­րը կա­պի­տու­լյա­ցիոն խայ­տա­ռակ փաս­տաթղ­թով դա­վա­ճա­նը հանձ­նել է, էլ ի՞նչ ար­ժա­նա­պատ­վու­թյան մա­սին կա­րող է խոսք լի­նել,- ա­սաց Գևոր­գյա­նը։- Մյուս կող­մից էլ այս օ­րե­րին խայ­տա­ռակ տե­ղե­կու­թյուն­ներ են ջրի ե­րես դուրս գա­լիս, Մով­սես Հա­կո­բյա­նը սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­ներ ա­րեց։ Շատ լավ ի­մա­նա­լով մեր սպա­ռա­զի­նու­թյան մա­սին, նրանք մեր տղա­նե­րին որ­պես մսա­ցու ու­ղար­կել են ա­ռաջ­նա­գիծ՝ այդ ըն­թաց­քում «հաղ­թե­լու ենք» կեղծ կար­գա­խո­սով կե­րակ­րե­լով հան­րու­թյա­նը։ Այն, ինչ ա­րե­ցին Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, թուր­քի ե­րա­զանքն էր։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ բա­նա­կը, զին­վո­րը, սպան, գե­նե­րալն ա­մեն ինչ ա­նում էին, որ կա­րո­ղա­նա­յին դի­մա­կա­յել թշ­նա­մուն։ Սա իմ աչ­քով եմ տե­սել, քա­նի որ ա­ռա­ջին օ­րից Ար­ցա­խում եմ ե­ղել։
Մինչ­դեռ կա­պի­տու­լյա­ցիա­յի թուղ­թը ստո­րագ­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո դա­վա­ճա­նը չի հե­ռա­նում իր պաշ­տո­նից, ա­վե­լին, մինչ օրս շա­րու­նա­կում է մնալ, իսկ ո­րոշ զանգ­ված էլ ար­դա­րաց­նում է նրա պաշ­տո­նա­վա­րու­մը, ու­րեմն ի՞նչ ար­ժա­նա­պատ­վու­թյան մա­սին կա­րող է խոսք լի­նել։ Այս ինչ աս­տի­ճա­նի է դեգ­րա­դաց­վել հա­սա­րա­կու­թյու­նը, որ ան­գամ չի գի­տակ­ցում, որ իր ար­ժա­նա­պատ­վու­թյունն է այս իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րը «քեշ» փո­ղով ծա­խել։ Հողն ա­րյու­նով են պա­հում, բայց սա հո­ղը ա­րյու­նով հանձ­նեց։ Փա­շի­նյանն ի սկզ­բա­նե հենց այդ նպա­տա­կով էր իշ­խա­նու­թյան ե­կել։ Ա­ռա­ջին օ­րից ես ա­սել եմ այդ մա­սին։ Այն ա­մե­նը, ինչ տե­ղի էր ու­նե­նում մեր երկ­րում, դրա ա­պա­ցույցն էր։ Պղ­ծում էին ե­կե­ղե­ցին, հե­ղի­նա­կազր­կում ռազ­մա­կան ղե­կա­վար­նե­րին, գե­նե­րալ­նե­րին, ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը, բա­նա­կը կազ­մա­քան­դում էին, կր­թու­թյու­նը ոչն­չաց­նում, Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիան ստո­րագ­րում։ Այս ա­մե­նը ցույց էր տա­լիս, որ մենք գա­լիք պարտ­վող պա­տե­րազ­մին ենք նա­խա­պատ­րաստ­վում, հո­ղե­րի վա­ճառ­քին։ ՈՒ այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ, ու դեռ սա շն­չում է, քայ­լում, ողջ թի­մով պա­տաս­խա­նատ­վու­թյան չի կանչ­վել, մենք խո­սում ենք ար­ժա­նա­պատ­վու­թյու­նի՞ց։ Մեր հա­սա­րա­կու­թյու­նը չի հաս­կա­նում, որ այս ա­մե­նից հե­տո բո­լո­րիս, այդ թվում, ան­հո­դա­բաշխ մտ­քեր ա­սող­նե­րի, ան­կապ պաշտ­պան­նե­րի անվ­տան­գու­թյու­նը վտանգ­ված է։ Իսկ նրանք դեռ սև ու սպի­տակ են ա­նում, հնի ու նո­րի խա­ղեր են տա­լիս։ Սրանք չե՞ն հաս­կա­նում, որ ար­դեն Հա­յաս­տանն են հանձ­նում՝ սկ­սե­լով Սյու­նի­քից։
-Ե­թե ար­ժա­նա­պատ­վու­թյուն չու­նեն, վտան­գի զգա­ցո­ղու­թյու՞նն էլ է բթա­ցել։
-Կեն­դա­նա­կան աշ­խար­հի օ­րի­նա­կով ա­սեմ. կան խի­զախ, հա­մար­ձակ, ու­ժեղ կեն­դա­նի­ներ, կան վախ­կոտ­ներ։ Ե­թե այս հա­սա­րա­կու­թյու­նը բա­նա­կա­նու­թյու­նից հե­ռա­ցել է, ու­ղե­ղը չի աշ­խա­տում, չա­րու­թյունն այն­քան շատ է ներ­սում, որ հնից ու նո­րից այն կողմ բան չի տես­նում, Աստ­ծուց հե­ռա­ցել է, ո­չինչ էլ չի կա­րող նրա աչ­քե­րը բա­ցել։ Նի­կո­լը, իշ­խա­նու­թյան գա­լով, ե­կե­ղե­ցին, վե­հա­րա­նը պղ­ծեց, գնա­լիս էլ՝ Շու­շին հանձ­նեց, ծա­խեց։ Շու­շին մեր ար­ժա­նա­պատ­վու­թյունն էր և մեր 30 տար­վա հաղ­թա­նակ­նե­րի խոր­հր­դա­նի­շը։
-Բայց պարզ­վեց, որ այն դժ­բախտ ու դժ­գույն քա­ղաք է ու մեզ ա­մենևին պետք չէ։
-ՈՒ դրա­նից հե­տո դեռ այս հա­սա­րա­կու­թյու­նը համ­բե­րում ու հան­դուր­ժու՞մ է սրան։ Ի­րա­կա­նում մար­դիկ հե­ռա­ցան, խռո­վե­ցին, նե­ղա­ցան Աստ­ծուց, դրա հա­մար էլ այս պա­տիժն ենք կրում։ Ե­թե այ­սօր կան հոգևոր հայ­րեր, ո­րոնք պատ­րաստ են նե­րե­լու Նի­կո­լին, Նե­ռի ծնուն­դին, ես այդ­քան երկ­նա­յին չեմ, որ կա­րո­ղա­նամ նե­րել ու միաս­նա­կան լի­նել մի տնա­քանդ հայ­րե­նա­վա­ճա­ռի հետ, որ իմ սուրբ նշ­խար հայ­րե­նի­քը շան բե­րանն է տվել, իմ ե­կե­ղե­ցին պղ­ծող­նե­րին է հանձ­նել, հա­զա­րա­վոր օ­ջախ­նե­րի լույսն է մա­րել։ Չեմ նե­րե­լու, չի ներ­վե­լու։
-Հի­մա կանգ­նած ենք ա­հա­վոր փաս­տի ա­ռաջ. հանձ­նել են մեր հո­ղե­րը, հանձ­նո­ղը դեռ շա­րու­նա­կում է պաշ­տո­նա­վա­րել, նա ու­նի ո­րոշ պաշտ­պան­ներ, Ար­ցա­խում ան­գամ սահ­ման­ներ գծ­ված չեն, օ­րա­կան նոր գյու­ղեր են հայ­տն­վում թշ­նա­մու ե­րա­խում, երկ­րում սար­սա­փե­լի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճակ է, պա­րա­լի­զաց­ված է ողջ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը։ Ի՞նչ ա­նել։
-Ոտ­քի է պետք հա­նել բո­լո­րին ու մի վայր­կյան շուտ Նի­կո­լին պար­տադ­րել ոչ միայն հրա­ժա­րա­կան տալ, այլև պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել դա­վա­ճա­նու­թյան հա­մար։ Ոչ մի տար­բե­րու­թյուն չկա Նի­կո­լի և Թա­լեա­թի միջև։ Չպետք է հրա­ժա­րա­կան տա ու գնա, այդ­պես չի լի­նում։ Չես կա­րող իմ հո­ղը հանձ­նել, ար­ժա­նա­պատ­վու­թյունս վա­ճա­ռել, իմ երկ­րի կա­յաց­ման հա­մար ոչ մի լու­մա չու­նե­նալ, իմ եր­կի­րը ծն­կի բե­րել ու ա­ռանց պա­տաս­խա­նատ­վու­թյան հե­ռա­նալ։ Չէ, այդ­պես չի լի­նե­լու։ Բո­լո­րը պի­տի պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն։ Այդ ժա­մա­նակ գու­ցե մեր հե­ղի­նա­կու­թյու­նը և մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, և երկ­րի ներ­սում մի քիչ բարձ­րա­նա, որ հաս­կա­նան՝ այս ազգն ա­նար­ժա­նա­պա­տիվ մո­լա­խոտ չէ, մե­ռած չէ, ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նի, չի նե­րում դա­վա­ճան­նե­րին։
-Կա ստո­րագր­ված փաս­տա­թուղթ, դրա­նում ինչ-որ բան փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե՞նք։
-Նախ՝ վայր­կյան ա­ռաջ պի­տի Փա­շի­նյանն ու իր թի­մը հե­ռա­նան։ Լի­նե­լով ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյան կարևոր օ­ղակ, Ռու­սաս­տա­նի հետ շատ կարևոր է անվ­տան­գու­թյան հար­ցե­րի ճիշտ կար­գա­վո­րու­մը, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րա­ցու­մը և նոր ռել­սե­րի վրա դնե­լը։ Չի կա­րող այս տա­րա­ծաշր­ջա­նում մեր գոր­ծըն­կե­րը լի­նի ԱՄՆ¬ը կամ այլ պե­տու­թյուն։ Հար­կա­վոր է Ռու­սաս­տա­նի հետ կար­գա­վո­րել անվ­տան­գա­յին բո­լոր հար­ցե­րը։ Իսկ Ռու­սաս­տա­նի հա­մար էա­կան է, որ Հա­յաս­տա­նում լի­նի վս­տա­հե­լի, ար­ժա­նա­պա­տիվ գոր­ծըն­կեր։ Ոչ մե­կին սո­ղա­ցող, ո­չինչ չա­սող գոր­ծըն­կեր պետք չէ։ Դու պի­տի տե­սակ ու­նե­նաս, դեմք։ ՌԴ ղե­կա­վարն իր վեր­ջին հար­ցազ­րույց­նե­րում մշ­տա­պես խո­սում էր Ար­ցա­խի էթ­նիկ տե­րե­րի մա­սին, այ­սինքն, Ռու­սաս­տա­նը դեմ չէ, որ դու կա­րո­ղա­նաս տեր կանգ­նել քո հո­ղե­րին։ Տեր կանգ­նիր քո հո­ղե­րին ու ՌԴ-ի հետ ար­ժա­նա­պա­տիվ, վս­տա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցիր։ Ե­թե դու տեր չես կանգ­նում, ինքն է, իր քա­ղա­քա­կան շահգ­րգ­ռու­թյուն­նե­րից ել­նե­լով, տեր կանգ­նում։ Կա­պի­տու­լյա­ցիոն փաս­տաթղ­թից հե­տո գո­նե քիչ թե շատ մեզ ըն­դու­նե­լի սահ­ման­ներ ու­նե­նա­լու հա­մար խել­քը գլ­խին իշ­խա­նու­թյուն և ճիշտ բա­նակ­ցող է հար­կա­վոր։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ