Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին

Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին
25.11.2020 | 15:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին։ Ի սկզբանե, շրջանը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի խնդրանքով ժամկետը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 25։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները սկսել են մուտք գործել Քարվաճառի շրջան, դա վկայող բազմաթիվ տեսանյութեր են տարածվել ադրբեջանական աղբյուրներում։ Այժմ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն անցնում է Գորիս-Բերձոր հատվածով։


Նոյեմբերի 20-ին Ադրբեջանին է հանձնվել Աղդամի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հանձնվի Լաչինի շրջանը։

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ