Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել
25.11.2020 | 15:35

Sputnik Արմենիայի խմբագրությունը դիմել է 2008-2018 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1999-2008 թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով մեկնաբանել Արցախի անկախության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևը։


«Շատ կարևոր է, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևի նախագիծը կոչ է անում ճանաչել ոչ թե պարզապես Լեռնային Ղարաբաղը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սենատի նախագահ Ժերար Լարշեի առաջարկով բանաձևի ընդունման հարցն ընդգրկված է նոյեմբերի 25-ի Փարիզի ժամանակով 16։30-ի նիստի օրակարգում և հաստատվելու բոլոր հնարավորություններն ունի։ Բանաձևը նախաձեռնել են 5 քաղաքական խմբերի ղեկավարներ․ հանրապետականներ, սոցիալիստներ, կենտրոնամետներ, կոմունիստներ և կանաչներ, որոնք ներկայացնում են խորհրդարանի Վերին պալատի 348 անդամներից 294-ին, այսինքն՝ ընդհանուր թվի 85%-ը։ Քվեարկության օրը նրանց կարող են միանալ նաև այլ սենատորներ։


Բանաձևի նախագիծը Ֆրանսիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչ անելուն զուգահեռ՝ ընդգծում է ճանաչումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ բանաձևի նախագծում Ֆրանսիայի կառավարությունից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պահանջվում է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 1994 թ․-ին հաստատված սահմանների (շփման գծի) վերականգնման համար, այսինքն՝ 1994 թ. մայիսի հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագրին համապատասխան։ Բանաձևի նախագիծն ամենախիստ ձևով դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը իրականացվեց Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ», – ասել է Նալբանդյանը:


Չնայած Սենատի կողմից հաստատվելու դեպքում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու, սակայն միանգամայն ակնհայտ է, որ ֆրանսիացի օրենսդիրներն այդ քայլն անում են ոչ պարզապես արած լինելու համար և ամենևին ոչ որպես ցուցադրական ժեստ։ Նալբանդյանի խոսքով, Ֆրանսիայի կողմից պաշտոնական ճանաչման համար հատուկ օրենք ընդունելու կարիք չկա։ Բավարար է տվյալ հարցով կառավարության որոշումը և այս որոշման հրապարակումը ԱԳՆ-ի կամ լիազորված համապատասխան պաշտոնական ներկայացուցչի կողմից, վերբալ նոտայի կամ որևէ այլ ձևաչափով։ Հարցին՝ կառավարությունը մոտակա ապագայում կգնա նման քայլի, Նալբանդյանը պատասխանել է, որ պետք է նկատի ունենալ, որ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հասարակակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ գործնականում ազգային կոնենսուսի է վերածվում։

Դիտվել է՝ 2443

Մեկնաբանություններ