Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստեփանակերտում 95 տոկոսով վերականգնվել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը

Ստեփանակերտում 95 տոկոսով վերականգնվել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը
27.11.2020 | 14:27

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95 տոկոսով՝ ռուս խաղաղապահների օժանդակությամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով: Քաղաքի էլեկտրական ենթակայանը վերականգնվել է: Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողները ուսումնասիրել են պայթուցիկների առկայությունը վերանորոգման և վերականգնման աշխատանքների վայրերում, ներառյալ երկու դպրոցների շենքերում, որոնցում ուսումնական գործընթացը մոտ ժամանակներում կվերսկսվի», - ասված է նախարարության հայտարարության մեջ: Ստեփանակերտում վերականգնվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորվել երթևեկությունը:

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ