Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մարուքյանը դիմել է Պուտինին

Մարուքյանը դիմել է Պուտինին
27.11.2020 | 20:06

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ