«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՌԴ ԱԳՆ-ն պատմել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Թուրքիայի հետ շփումների մասին

ՌԴ ԱԳՆ-ն պատմել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Թուրքիայի հետ շփումների մասին
27.11.2020 | 20:11

ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ կապված՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Թուրքիայի հետ մեր փոխգործակցությունը տարվում է տարբեր ուղղություններով, դրանք քաղաքական և դիվանագիտական շփումներ են, և շփումներ մեր զինվորականների միջև: Իհարկե, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, ովքեր պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում», - ասել է Զախարովան ճեպազրույցում:

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ