Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արա Այվազյան. Լրջորեն վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի կեցվածքը պատերազմի ընթացքում և շտկումներ կանենք

Արա Այվազյան. Լրջորեն վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի կեցվածքը պատերազմի ընթացքում և շտկումներ կանենք
20.01.2021 | 22:08

Ողջ պատերազմի ընթացքը մեզ համար վերլուծության կարևոր հանգամանք է, որ համապատասխան շտկումներ մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Նարեկ Մկրտչյանի հարցին, որ նախորդ տարի Հայաստանն անդամակցել էր Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց Հայաստան-Չինաստան հարաբերությունների համատեքստում, ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը տարատեսակ ոտնձգություններ էր թույլ տալիս իրեն հայկական կրոնական արժեքների նկատմամբ, այդ դաշինքը որևէ արձագանք չարեց, ո՞րն է լինելու ԱԳՆ-ի քաղաքականությունն այդ դաշինքի դիրքորոշման նկատմամբ:

«Ողջ պատերազմի ընթացքը մեզ համար վերլուծության կարևոր հանգամանք է, որ համապատասխան շտկումներ մտցնենք մեր արտաքաին քաղաքականության մեջ և ոչ միայն Ձեր նշած հարցի կապակցությամբ: Միակ բանը, որ կարող եմ ասել Ձեզ՝ մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը ինչպես եղել է, հիմա էլ մնում է պետության անվտանգության ապահովումը: Դրա հիման վրա հիմնվելով՝ մեր պետության շահերի ապահովման նպատակով մենք անելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ, և Ձեր նշած կազմակերպությունը միակը չէ: Մենք լուրջ վերլուծում ենք և համապատասխան ուղղումներ և շտկումնր ենք մտցնելու մեր արտաքին քաղաքականությունում»,- հայտարարեց Արա Այվազյանը:

Պատգամավորի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է դիտարկեն այդ դաշինքին հետագա անդամակցության նպատակահարմարությունը, Այվազյանն ասաց. «Ես արդեն պատասխանեցի՝ մենք լուրջ վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի, երկրների տարածշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ ենք մտցնելու»:

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ