Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը՝ Լոս Անջելեսում

    Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը՝ Լոս Անջելեսում

    25.02.2013| 16:19
    ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելեսի զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն նոր տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:
  • Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները (լրացված տարբերակ)

    Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները (լրացված տարբերակ)

    25.02.2013| 13:07
    Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը: Լավագույն ֆիլմի հավակնորդներին թվարկել են դերասան Ջեկ Նիքըլսոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (Սպիտակ տնից կապի միջոցով): Հաղթող ֆիլմի անունը հայտնել է Միշել Օբաման:
  • ՈՒսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

    ՈՒսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

    25.02.2013| 11:38
    Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
  • Տեղի ունեցավ Օսկարի մրցանակաբաշխությունը

    Տեղի ունեցավ Օսկարի մրցանակաբաշխությունը

    25.02.2013| 11:06
    Լոս Անջելեսում 85-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Կինոքննադատները հոբելյանական այս մրցանակաբաշխությունն անվանել են վերջին տարիներին ամենաանկանխատեսելին։ Արարողությունը վարում է կինոսցենարիստ, ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը։
  • Արդի գրականությունը լավագույնս լուսաբանելու համար

    Արդի գրականությունը լավագույնս լուսաբանելու համար

    23.02.2013| 20:26
    Այսօր «Ակումբ» կենտրոնում կայացավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Այս համարը կոչվում է «Գրանիշ խուժանական» և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Համարը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ:
  • Նկարիչ-լրագրողի ցուցահանդեսը

    Նկարիչ-լրագրողի ցուցահանդեսը

    22.02.2013| 17:07
    Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ նկարիչ-լրագրող ՑՈԼԱԿ ԿԱՆԹԵՂԻ (Ղանդիլյան) նկարազարդած գրքերի ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի 70-ամյակին: Ցոլակ Կանթեղը նկարազարդել է 500-ից ավելի գրքեր՝ բանաստեղծական, արձակ, մանկական, երգիծական: Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան», «Ոզնի», «Կանչ» (նախկինում` «Պիոներ կանչ») և այլ պարբերականներին:
  • Կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը

    Կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը

    22.02.2013| 13:50
    Այսօր աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը նշում է իր ծննդյան 75-ամյակը: Փարաջանովը նրան համարել է «կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»: ՈՒսանողական տարիներին արդեն Փելեշյանի ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել:
  • Հայ-բելառուսական անթոլոգիան՝ ռուսերեն

    Հայ-բելառուսական անթոլոգիան՝ ռուսերեն

    22.02.2013| 13:13
    Հայաստանը մասնակցել է Մինսկում կայացած Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսին՝ ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանում տպագրված 200-ից ավելի ցուցանմուշ:
  • «Իմ հոգին զոյգ յենարաններ ունի - ԱՍՏՈՒԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»

    «Իմ հոգին զոյգ յենարաններ ունի - ԱՍՏՈՒԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»

    22.02.2013| 13:12
    Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի «Գրական երկեր» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուն կազմել և ծանոթագրել է պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանը։ Գրքում տեղ են գտել Նժդեհի հայրենասիրական, իմաստասիրական, քնարական ստեղծագործությունները, ասույթները։
  • «Ես չեմ ուզում  ուրիշներից լավ ապրել»

    «Ես չեմ ուզում ուրիշներից լավ ապրել»

    22.02.2013| 12:57
    Մեծ արվեստագետ, փիլիսոփա, բժիշկ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ԱԼԲԵՐՏ ՇՎԱՅՑԵՐԸ ծնվել է, ինչպես ինքն էր ասում, «մարդկության հոգևոր անկման ժամանակաշրջանում»։ Դա 1875 թվականն էր։ Ալբերտը ծնվել է Էլզասում, քահանայի ընտանիքում։ Նրա պապը Մյուլբախ քաղաքի քահանան էր, նվագում էր երգեհոն, զբաղվում երգեհոնաշինությամբ։