Շվեյցարիայում մեկնարկել է ՈՒկրաինայի խաղաղության գագաթնաժողովը՝ շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։                
 

Արի՛, որ գնա

Արի՛, որ գնա
25.05.2024 | 16:13

Պետությունն առանց հայրենիքի և պատմության` պարզապես տարածք է, ժողովուրդն էլ` մարդագլուխ:

Հակառակորդին հայրենազրկելն ու պատմությունը մոռացության տալը միշտ եղել է թշնամու երազանքը: Անհայրենիք և անպատմություն տարածքի և ազգաբնակչության հետ կարելի է վարվել ցանկացած կամայականությամբ:

Ոչ մի սահմանազատում և սահմանագծում չեն պաշտպանում ոտնձգություններից և հարձակումներից: Դա հայտնի է պատմագրության ամենահին հուշարձաններից և մեր օրերի իրադարձություններից: Չկա «փոքրանալու» այն չափը, որից հետո երկիրը ձեռք է բերում երաշխավորված անվտանգություն: Չկա նաև նվաստացման նման սահմանագիծ:

Այո՛, մեր «միջավայրում» մեզ դիտել են որպես սպառնալիք, և դա եղեղ է անվտանգությունն ապահովելու միակ երաշխիքը: Ոչ ոք չէր ակնկալում, որ այդ սպառնալիքը վերածվելու է ագրեսիայի, բայց այն բավարար էր Արցախի և Հայաստանի վրա հարձակումն անհեռանկար դարձնելու համար: Գլուխ չեն դնում նրա հետ, ում հետ ընդհարվելուց պոտենցիալ վտանգ են տեսնում, ոչ թե նրա հետ, ով պատրաստ է ամեն բան զիջել` մորթին փրկելու համար:

Մայիսի 26-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում պետք է ակնհայտ դառնա, թե որքան մանդատ չունի այս իշխանությունը ծաղրելու հայ ժողովրդին, ուրանալու հայոց պատմությունը, մսխելու ազգային ժառանգությունը, զոհաբերելու հայրենիքն «իրականի» խաբկանք ստեղծելու համար:

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ