Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փողը բացում է բոլոր դռները

Փողը բացում է բոլոր դռները
22.05.2023 | 22:37

Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրած տարօրինակ մտքերի ու Հայաստանում կասկածելի շրջագայությունների մասին ինձ հաճախ են տեղեկացնում մեր շատ հայրենակիցներ, բայց ես գերադասում եմ չարձագանքել այդ տղայի գործունեությանը։ Թեպետ ինքս 2017-2020թթ. ընթացքում շատ օգնել եմ Լապշինին, նրա ձերբակալման ընթացքում օգնել նրա ընտանիքին' հավատալով նրա անմեղությանն ու հայասիրությանը, բայց 2021-ի ամռանը արդեն ինձ համար պարզ էր Լապշինի տեսակն ու նպատակները' փողը բացում է բոլոր դռները։

2020-ից առաջ մեկուկես տարի պատմում էր, թե ինչ են իրեն ասել Փաշինյանն ու նրա այն ժամանակվա օգնական Վլադիմիր Կարապետյանը, հետո 8 ամիս շարունակ խնդրում էր չբարձրաձայնել, քանի որ Նիկոլն ու Վովան իրեն կսպանեն, իսկ 2021-ի ամռանը, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերություն գնալուց, ապա Վլադիմիր Կարապետյանի դստեր հետ հանդիպելուց հետո, նույն Լապշինը փոխեց իր բոլոր խոսքերը և դարձավ նիկոլական։

Նույն Լապշինը, որ մինչև 2021-ի ամառը վախենում էր, թե Նիկոլն իրեն ու իր ընտանիքին կսպանի, հիմա հաճախ գալիս է Հայաստան ու հաճախակի գնում սահմանամերձ բնակավայրեր, նկարվում, իբր թե անմեղ խոսքերի ուղեկցությամբ նկարահանում սահմանամերձ վայրերը, խոսում մեր երկրի ներքին կյանքից, անձամբ տեսնում առաջնագծի շատ հատվածներ, հավանաբար, նաև նկարում։

Ինչո՞ւ, ո՞ւմ համար։

Ու դա արվում է բազմաթիվ հայերի օգնությամբ, ովքեր իրենց գովազդի համար ձեռքերի վրա պահում են այդ հրեա տղային ու տանում այնտեղ, որտեղ նույնիսկ հայերը երբեմն չպետք է լինեն։

Շատերը, իհարկե, արդարանում են, թե թշնամու դեմ պայքարելու համար է։ Բայց ոչ մեկը չի բացատրում, թե ո՞ր թշնամու' Ադրբեջանի՞, որը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է ապագա հնարավոր խաղաղության պայմանագրի կողմ, թե՞ այն Ադրբեջանի, որտեղ 9 ամիս բանտ նստելու ընթացքում նույն Լապշինը ենթարկվեց մի քանի մահափորձերի, ադրբեջանական բանտում փորձեցին կախել, բայց չմեռավ, փորձեցին խեղդել, բայց չխեղդվեց, ու Իլհամ Ալիևը վախից ներում շնորհեց Լապշինին' նրան հերոս դարձնելով հայ հանրության համար։

Դե հիմա շատ հայեր Հայաստանում և Սփյուռքում ձեռքերի վրա ընդունում են Լապշինին, բացում մեր ներքին խոհանոցը, պատմում գաղտնիքներ, ցույց տալիս առաջնագիծը։ Հետո շատերը կասեն սովորություն դարձած տողերը' մենք ի՞նչ իմանայինք, որ նա այդպիսին է..., ու շատերը իրենց մեղքն այդքանով ջրված կհամարեն ու կշարունակեն ապրել հանգիստ խղճով' մոռանալով մի քանի հազար զոհի և հայրենիքի ևս մի հատվածի կորստի համար իրենց մեղավորության մասին։

Բայց հիմա հրապարակային ասում եմ, որ հետո էլի ինձ չմեղադրեք, թե ինչու չէիր ասում։

Հայաստանի անվտանգության մարմիններին կոչ եմ անում ուսումնասիրել և պարզել, թե այդ տղան մեր երկրում ուր է գնում ու ինչու։ Եթե, իհարկե, մեր անվտանգության մարմիններին հետաքրքրում է Հայաստանի իրական անվտանգությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 11442

Մեկնաբանություններ