Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
03.06.2023 | 00:04

Հունիսի 3

Վանիր մեղքը սիրով

Տեր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ: Դու ես մեր

ուրախությունն ու մեր գերազանց վարձը:

Մի՛ մոռացեք, որ Սերը այն զորությունն է, որ կերպարանափոխում է աշխարհը: Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ Սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների:

Սերը միակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը. դուրս վտարեք մեղքը Սիրով:

Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումը` Աստծուն ուղղված փառաբանությամբ:

Փառաբանությունը նշանակում է` ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես եմ տալիս ձեզ: Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը: ՈՒրեմն գովիր ու գոհացիր` հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ տալու և օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար` էլ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա:

Սովորիր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել` շնորհակալ եմ. իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի: Ասեք այս, մինչև որ շնորհակալության ու ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվի ասված խոսքին:

Մի՛ ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները: Դուք պարզորեն քայլեք Հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին. Ջրի Զվարթ Աղբյուրին:

Հրճվեք Ինձնով և ինչքան կարող եք, հրճվանք սփռեք ձեր շուրջը:

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ