-
18.01.2014|
17:30
Կանաչ, սև, դեղին, կարմիր կամ նույնիսկ սպիտակ թեյը երկար ճանապարհ է կտրել, մինչև մեզ հասնելը; Հեռավոր Արևելքից մեր հայրենիք հասած ըմպելիքն այսօր դարձել է մեր սննդի անբաժանելի մասը:
-
17.01.2014|
16:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինը, համագործակցելով «Մեծն Ներսես» ԲՀԿ-ի և «ԱՄՔՈՐ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ, վարչական շրջանում հաշվառված 500 սոցիալապես անապահով ընտանիքների հատկացրեց ձմեռային ճտքակոշիկներ, մանկական հագուստ և հիգիենիկ պարագաներ:
-
17.01.2014|
12:06
Շարունակելով իրենց փորձարկումները, բրիտանացի գիտնականները բացահայտել են այն ըմպելիքները, որոնք առավոտյան սոված փորին խմելը վնասակար են առողջության համար:
-
16.01.2014|
15:31
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
-
16.01.2014|
11:41
Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները գտնում են, որ օրական մի քանի բաժակ սուրճը ջրի նման խոնավեցնում է օրգանիզմը: 80 տարի առաջ գիտնականները պնդում էին, որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը:
-
14.01.2014|
12:36
Կոֆեինը նկատելիորեն լավացնում է մարդու հիշողությունը, դարձնում է այն ավելի քիչ մոռացկոտ և ամրապնդում երկարաժամկետ հիշողություն օրվա ընթացքում: Թե ինչ հետևանքներ է թողնում մեկ կամ մի քանի գավաթ սուրճը, հրապարակված է Nature Neuroscience ամսագրում:
-
13.01.2014|
13:16
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են:
Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին:
-
12.01.2014|
13:53
Այս մի բանն էինք հավեսով ուտում, սրանից էլ աչքներս վախեցավ: Պարզվում է` մանղալի վրա արված խորովածը վտանգավոր է առողջության համար: Այս մասին հայտարարել են իրանցի գիտնականները: Համաձայն լաբորատոր փորձարկումների արդյունքների և համակարգչային մոդելավորման գործընթացների, գիտնականները պարզել են, որ փայտի վրա պատրաստված խորոված միսը` համեմված փայտի ծխի հետ, անչափ վնասակար է: Թեպետ այս կարծիքի հետ շատերը համաձայն չեն:
-
10.01.2014|
12:49
Հունվարի 9-10-ը Երկրին սպառնացող մագնիսական փոթորկի ազդեցությունից անմասն չեն մնում մեր մոլորակի բնակիչները:
Մասնագետները փաստում են, որ արեգակնային բռնկումների ժամանակ արձակվում է էներգիա, որն անբարենպաստ պայմանների դեպքում (եթե ուղղված է մեզ վրա) կարող է աղավաղել երկրագնդի մագնիսական դաշտը:
-
09.01.2014|
13:43
Ծխողների թիվն աշխարհում անընդհատ աճում է, և մոտ ժամանակներում այն կհասնի մեկ միլիարդի: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի հետազոտողները:
Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափման և գնահատման ինստիտուտի հետազոտողների (Institute for Health Metrics and Evaluation) 2012 թվականի տվյալներով, օրը մեկ ծխախոտ ծխողների թիվը 967 միլիոն է, իսկ 1980թ. նրանց թիվը եղել է մոտ 721 միլիոն: