Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Ավազակապետության» դեմ պայքարող ՀԱԿ-ը շեղվել է իր գծից և պատրաստ է համագործակցելու «ավազակապետության» հենասյուներից մեկի հետ

    «Ավազակապետության» դեմ պայքարող ՀԱԿ-ը շեղվել է իր գծից և պատրաստ է համագործակցելու «ավազակապետության» հենասյուներից մեկի հետ

    22.10.2013| 00:52
    Արարատ քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հիմնական մասնակիցները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: Երկուսի համար էլ Արարատում կայանալիք ընտրությունը կարևոր նշանակություն ունի: Եթե ՀՀԿ-ը հաղթելու խնդիր ունի, որ ապացուցի, որ Արարատի մարզում և կոնկրետ մարզկենտրոնում ավանդաբար ազդեցություն է ունեցել, մարզը ՀՀԿ պատմության կարևորագույն դեմքերի բնակավայրն է, ապա ԲՀԿ ղեկավարությունը խնդիր ունի շարքերին ցույց տալու, որ շարունակում է հանուն իշխանության պայքարը և կարող է ՀՀԿ-ին հաղթել Վազգեն Սարգսյանի տան մոտակայքում:
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ

    21.10.2013| 11:59
    Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել:
  • Դեռ չեն որոշել, թե ում պետք է հրավիրեն

    Դեռ չեն որոշել, թե ում պետք է հրավիրեն

    17.10.2013| 17:36
    Առաջիկայում սպասվելիք նոր ՀՀՇ-ի համագումարը կդառնա հերթական «լակմուսի թուղթը», որը ցույց կտա, թե որտեղ են միահյուսվում մարդկային և քաղաքական հարաբերությունները, և որտեղ՝ բաժանվում:
  • Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգված

    Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգված

    15.10.2013| 11:43
    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց նախաձեռնած քաղաքական քննարկումների ընթացքի և արդյունքների մասին հարցին ի պատասխան ասաց.
  • Կարապետ Ռուբինյանը չի լքել Հայաստանը

    Կարապետ Ռուբինյանը չի լքել Հայաստանը

    14.10.2013| 11:47
    Ժամանակին Հայ ազգային կոնգրեսը լքած և այս տարվա մայիսին «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածնունդը նախաձեռնողներից ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը Բեյրութում է: Եվ քանի որ երկու շաբաթ անց սպասվում է վերագրանցված ՀՀՇ-ի անդրանիկ համագումարը, շատերին է հետաքրքրում, թե նրա նախաձեռնողներից Կարապետ Ռուբինյանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
  • ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    10.10.2013| 16:57
    Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը` Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո, որ պաշտոնից հեռանալու պատճառ էր նշել իր տարիքը:
  • «Եթե ՀՀՇ-ն փակվեր, խնդիր կլիներ»

    «Եթե ՀՀՇ-ն փակվեր, խնդիր կլիներ»

    08.10.2013| 15:12
    «Ընդդիմադիր դաշտում առկա իրողությունը շատ ցավալի է: Ընդդիմությունն իր ջանքերը կենտրոնացրել է սխալ ուղղությամբ, և եթե այսպես գնա, Հայաստանը կգնա կործանման: Տեսեք՝ մի փոքրիկ քվեարկություն էր, ինչքան հարցի պատասխան տվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վերակազմավորվող ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը` տեղեկացնելով, որ հոկտեմբերի 26-ին անցկացվելու է ՀՀՇ հիմնադիր համագումարը:
  • Հավատում է, որ ՀՅԴ-ն պահանջելու է բացահայտել Հրաչի սպանությունը

    Հավատում է, որ ՀՅԴ-ն պահանջելու է բացահայտել Հրաչի սպանությունը

    08.10.2013| 14:49
    Այս տարվա ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, վստահ է, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հետամուտ է լինելու իր հորեղբոր սպանության բացահայտմանը: Այդ մասին նա հայտնեց irates.am-ի հետ զրույցում:
  • «Ժառանգությունն» ու խելագարության կանխավարկածը

    «Ժառանգությունն» ու խելագարության կանխավարկածը

    08.10.2013| 01:13
    Հայտնի փաստ է՝ խելագարներն ու հանճարները նույն «ակունքից» են սնվում: Նրանք իրենց մարմնից դուրս են: «Ժառանգության» ֆենոմենն այս պարագայում այն է, որ հա՛մ մարմնում է, հա՛մ մարմնից դուրս: Ասել է` աստրալում են: «Երկու ձեռքում երկու մոմ» պահած «Ժառանգությունն» ու իր լիդերը չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել՝ իրենք զորավարապաշտ ու աղոթո՞ղ են, թե՞ կոսմոպոլիտ: Երևի դա է պատճառը նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի օր կուսղեկավար է, մի օր` հրաժարյալ:
  • Կարող է՞ «մեռել» են

    Կարող է՞ «մեռել» են

    08.10.2013| 01:09
    ԲՀԿ-ում լռություն է՝ «խորունկ-խորհրդավոր»: Լինելով երդվյալ «մաքսամետ», բրյուսելյան իր այցով խաչ քաշելով սեփական իմիջի վրա, որպես դիվանագիտությանը քիչումիչ տիրապետող կուսակցություն, լինելով ԵԺԿ-ից մեկընդմիշտ «արտաքսված», ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։